08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2013

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նոր կազմը

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի “ե” ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հաստատվել է ԱԺ […]

”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել. Հրանտ Բագրատյան

”Բագրատյանի ”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել: Սերժը ասում ա 100 հազար քայլ կանեմ, Րաֆֆին էլ 5 քայլ ա անում”,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ նախագահի թեկնածու, ”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններին մասնակցում է ”Ընդամենը 100 քայլ” կարգախոսով, իսկ որպես ծրագիր ներկայացրել է իր հայտնի ”100 քայլ”-ը, որտեղ […]

Կանայք ծեծել են իրար Սյունիքի մարզպետի աչքի առաջ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս Սիսիանի տարածաշրջանի Բնունիս համայնքում հանդիպել է գյուղացիների հետ: Հանդիպումը բավական ուշագրավ զարգացում է ունեցել: Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, գյուղապետարանի նախկին հավաքարարուհին մարզպետին բողոքել է, որ գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանն անհարկի իրեն ազատել է աշխատանքից: Մինչ կպարզվեր ինչ է եղել իրականում, գյուղապետի մայրը հակադարձել է բողոքավորին ու բանը հասել է ծեծկռտուքի: Երկու […]

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլիի ամենամյա ելույթը, որը նշանակված էր փետրվարի 8-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայատարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, հաղորդում է “Рустави-2″-ը: Հետաձգման համար պատճառ է դարձել այն, որ պատգամավորները համաձայնության չեն եկել Վրաստանի Սահամանդրությունում որոոշ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ: Նրանց մեծ մասը կարծում է, որ նախագահի ելույթը կկայանա այն ժամանակ, […]

Լեհաստանի դեսպանը շատ ճիշտ է ասել. Սամվել Կարապետյան

”Իրական բան է ասել, կարող է դիվանագիտորեն ճիշտ չի ասել, բայց ասել է պարզ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու արած հայտարարությունը, որ դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ եւ ապահով Հայաստան, “քանդվող միֆ” է, ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Վերջինս նշեց, թե չգիտի` ինչ է ի նկատի ունեցել դեսպանը, բայց […]

Այսօր կբացվի Բեռլինյան 63-րդ կինոփառատոնը /վիդեո/

Այսօր երեկոյան կբացվի Բեռլինյան 63-րդ միջազգային կինոփառատոնը: Այն համարվում է ամենավարկանշային փառատոներից մեկը` Կաննի եւ Վենետիկի կինոփառատոններին հավասար: Մրցակցային ծրագրում` գլխավոր մրցանակի` “Ոսկե արջի” համար կպայքարի 19 ֆիլմ:  Փառատոնի բացումը կկայանա հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար-Վայայի “Մեծ վարպետը” ֆիլմով: Բացման հանդիսավոր արարողությունը  տեղի կունենա “Berlinale Palast” համալիրում: 

Tert.am-ը խեղաթյուրել է փաստերը. Արման Մելիքյան

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 7-ին տարածել է հայտարարություն. “Այսօր ժամը 12-ի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր “Tert.am”-կողմից կատարած “Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել” հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը: Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ […]

Спасение утопающих — дело рук самих утопающих. Շարմազանովը` ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին

‘’Քաղաքական դաշտը ոչ թե արհեստական, այլ բնական զարգացումների կարիք ունի’’,-այսօր անդրադառնոլվ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ՀԱԿ առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարին, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ‘’ Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կտա քաղաքական դաշտին և ժողովրդավարությանը ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցություն դառնալը: Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում է, որ այն […]

Այս դեպքում ՀՀՇ-ն գոյություն չի ունենա. Հրայր Թովմասյան

“Մի կուսակցության մեջ կուսակցություն չի կարող լինել, բայց այս չորս-հինգ կուսակցությունները կարող են դառնալ մեկ կուսակցություն: ՀՀՇ-ն չի կարող ՀԱԿ-ի կազմում լինել, ՀԱԿ-ը պետք է դառնա կուսակցություն եւ ՀՀՇ-ն կդադարի  գոյություն ունենալ’’,-այսօր  խորհրդարանում անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու դեպքում այդ կուսակցության կազմում ընդգրկված ուժերի` լուծարվել-չլուծարվելու մասին հարցին` ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի