”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել. Հրանտ Բագրատյան
”Բագրատյանի ”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել: Սերժը ասում ա 100 հազար քայլ կանեմ, Րաֆֆին էլ 5 քայլ ա անում”,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ նախագահի թեկնածու, ”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններին մասնակցում է ”Ընդամենը 100 քայլ” կարգախոսով, իսկ որպես ծրագիր ներկայացրել է իր հայտնի ”100 քայլ”-ը, որտեղ թեկնածուն ներկայացնում է այն բարեփոխումները, որոնք պետք է ”սոցիալական արդարություն” ապահովեն երկրում:
Հիշեցնենք, որ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը Արտաշատում անդրադառնալով մյուս թեկնածուների կողմից իրեն ուղղված քննադատությանը, ասել էր, որ վստահ է, որ արդար ու օրինական ընտրությունների անցկացման հարցում բոլորը համաձայն են:
“Մենք 100 քայլ չէ, 1000 քայլ կանենք եւ կշենացնենք երազանքի մեր պատմական Հայաստանը, ոչ մի կրակոց չի կարող կանգնեցնել մեր ճանապարհի ընթացքը: Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում: Եւ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն”,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Իսկ նախագահի մեկ այլ թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանը 5 քայլ է առաջարկում դեպի ”Նոր Հայաստան”: