13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կանայք ծեծել են իրար Սյունիքի մարզպետի աչքի առաջ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս Սիսիանի տարածաշրջանի Բնունիս համայնքում հանդիպել է գյուղացիների հետ: Հանդիպումը բավական ուշագրավ զարգացում է ունեցել:

Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, գյուղապետարանի նախկին հավաքարարուհին մարզպետին բողոքել է, որ գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանն անհարկի իրեն ազատել է աշխատանքից:

Մինչ կպարզվեր ինչ է եղել իրականում, գյուղապետի մայրը հակադարձել է բողոքավորին ու բանը հասել է ծեծկռտուքի: Երկու կին “ձեռնամարտի” են բռնվել: Գյուղապետի մայրը նույնիսկ ասել է, որ եթե հեշտ է` “եկեք գյուղապետ աշխատեք, տղաս տնից ամեն ինչը տանում ա դուրս, բան չի մնում մեզ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ