08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2013

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է 2-րդ միջանկյալ զեկույցը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է 2-րդ միջանկյալ զեկույցը` հունվարի 17-փետրվարի 5-ը քարոզարշավի ընթացքի, ընտրական գործընթացների կազմակերպման, լրատավամիջոցների լուսաբանման, բողոքների եւ դիմումների վերաբերյալ: Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.osce.org/hy/odihr/elections/99464 :

Քիթ, ականջների լոշտակություն, մեծ ու փոքր կուրծք. հայերը պայքարում են

Պլաստիկ միջամտության օգնությանը դիմողների քանակը Հայաստանում վերջին շրջանում բազմապատկվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Երևան” բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Մանվելյանը: Նրա ներկայացմամբ` հայերը ավելի շատ էսթետիկ վիրաբուժական միջամտությունների են դիմում, որոնցից գերակշռող է հատկապես քթի վիրահատությունը: Շատերն էլ ձեւափոխում են շուրթերը, ականջների թեքությունը, ծռվածությունը, լոշտակությունն են ուղղում:   Բժիշկը նշեց, որ հայուհիները […]

Մեկ օր` բաց երկնքի տակ ”Բանակում”-ի տղաների հետ /ֆոտո, վիդեո/

“Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը րոպեներ անց ԿԸՀ-ի դիմաց կսկսի մեկօրյա հացադուլը: Հարությունյանը եկավ մենակ եւ սկսեց զրուցել իրեն սպասող լրագրողների հետ: Նախագահի թեկնածուն նշեց, որ ինքը հացադուլով ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունները կեղծ են եւ շինծու: “Այստեղ սպասում եմ մյուս թեկնածուներին”,-ասաց Հարությունյանը` հույս հայտնելով, որ նախագահի մյուս թեկնածուները եւս կմիանան […]

Պետրոս Մակեյանը դեմ է Տեր-Պետրոսյանի որոշմանը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում  ասաց, որ բացասական է վերաբերվում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, թե ՀԱԿ-ը կուսակցություն պիտի դառնա: “Սա իմ անձնական կարծիքն է: Բնականաբաար, ես դեմ եմ, որ իմ կուսակցությունը միավորվի նոր ստեղծվելիք կուսակցությանը, բայց “Ժողովրդավարական հայրենիքը” իր վերջնական որոշումը կասի համագումարում: Մոտակա օրերս կլինի քաղխորհրդի նիստ եւ […]

Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն է կայացել Մայր Աթոռում

Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան ճեմարանի դասախոսներ եւ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի […]

Գարիկ Խարլամովը խոստովանել է` ում պատճառով է լքել կնոջը

31-ամյա ռուս կատակերգու դերասան Գարիկ Խարլամովը հաստատել է 24-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ իր սիրավեպի մասին լուրերը: Թվիթերյան իր բլոգում դերասանը գրել է. “Քրիստինա Ասմուսի նկատմամբ ագրեսիայի եւ մեր հարաբերությունների հանդեպ դեղին մամուլի ուշադրության կապակցությամբ ասեմ. 1. Արդեն 5 ամիս է` ապահարզանիս գործընթացն է ընթանում: 2. Արդեն 3 ամիս է ` չեմ ապրում կնոջս հետ: […]

Ոստիկանության օպերատիվ շտաբը նիստ է հրավիրել

ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը կայացավ: Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ […]

Մրցանակ` 80 տարվա համատեղ կյանքի համար

Ամերիկյան ամուսնական զույգին հատուկ մրցանակ կշնորհեն 80 տարվա համատեղ օրինական կյանքի համար: 97-ամյա Էն Բիտարը եւ նրա 101-ամյա ամուսին Ջոն Բիտարը պատվավոր մրցանակ եւ մի շարք այլ նվերներ կստանան “Worldwide Marriage Encounter” կազմակերպության կողմից, որն էլ կազմակերպել է ամենաամուր ընտանիքի մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել միասին երկար ապրող բազմաթիվ զույգերի հարազատներ, սակայն Բիտար ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի