24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գարիկ Խարլամովը խոստովանել է` ում պատճառով է լքել կնոջը

31-ամյա ռուս կատակերգու դերասան Գարիկ Խարլամովը հաստատել է 24-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ իր սիրավեպի մասին լուրերը:

Թվիթերյան իր բլոգում դերասանը գրել է. “Քրիստինա Ասմուսի նկատմամբ ագրեսիայի եւ մեր հարաբերությունների հանդեպ դեղին մամուլի ուշադրության կապակցությամբ ասեմ. 1. Արդեն 5 ամիս է` ապահարզանիս գործընթացն է ընթանում: 2. Արդեն 3 ամիս է ` չեմ ապրում կնոջս հետ: 3. Երեխաներ չունեմ: Ոչ ոք ինձ որեւէ մեկի ձեռքից չի խլել: Այսքանով վերջ: Շնորհակալություն: Վարագույրն իջավ: Օ, ի դեպ, ես հանդիպում եմ Քրիստինա Ասմուսի հետ”:

Նոր սկսվող սիրավեպի մասին լուրերն սկսեցին շրջել այն ժամանակ, երբ Խարլամովին նկատեցին Քրիստինայի ներկայացումների, իսկ դերասանուհուն` “Comedy Club”-ի մշտական հանդիսատեսի շարքերում: 

Նշենք, որ Գարիկ Խարլամովը 2.5 տարի  ամուսնացած էր Յուլյա Լեշչենկոյի հետ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ