12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մրցանակ` 80 տարվա համատեղ կյանքի համար

Ամերիկյան ամուսնական զույգին հատուկ մրցանակ կշնորհեն 80 տարվա համատեղ օրինական կյանքի համար: 97-ամյա Էն Բիտարը եւ նրա 101-ամյա ամուսին Ջոն Բիտարը պատվավոր մրցանակ եւ մի շարք այլ նվերներ կստանան “Worldwide Marriage Encounter” կազմակերպության կողմից, որն էլ կազմակերպել է ամենաամուր ընտանիքի մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել միասին երկար ապրող բազմաթիվ զույգերի հարազատներ, սակայն Բիտար ընտանիքի ամուսնական միությունն ամենաերկարն է եղել եւ կազմակերպությունը հաղթող է ճանաչել հենց Քոնեքթիքուտում բնակվող թոշակառուներին:

Տարեց զույգը պատմել է, որ իրենք սիրահարված են եղել, բայց չեն ծրագրել ամուսնանալ այդքան երիտասարդ տարիքում: Սակայն նրանք ստիպված են եղել , քանի որ Էնի հայրը որոշել էր նրան մեկ այլ մարդու հետ ամուսնացնել: Սիրահարները փախել են Նյու Յորք եւ ամուսնացել 1932-ին: Ամուսիններն ունեն 5 երեխա, 14 թոռ եւ 16 ծոռ:

Նրանց խոսքով` իրենք որեւէ գաղտնիք չունեն ամուսնական երկար կյանքի համար, պարզապես հետեւել են որոշ սկզբունքների` հաճույք ստանալ կյանքից, ապրել իրենց իսկ միջոցներով եւ միշտ ջերմ հարաբերությունների մեջ լինել ընտանիքի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ