11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քիթ, ականջների լոշտակություն, մեծ ու փոքր կուրծք. հայերը պայքարում են

Պլաստիկ միջամտության օգնությանը դիմողների քանակը Հայաստանում վերջին շրջանում բազմապատկվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Երևան” բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Մանվելյանը: Նրա ներկայացմամբ` հայերը ավելի շատ էսթետիկ վիրաբուժական միջամտությունների են դիմում, որոնցից գերակշռող է հատկապես քթի վիրահատությունը: Շատերն էլ ձեւափոխում են շուրթերը, ականջների թեքությունը, ծռվածությունը, լոշտակությունն են ուղղում:  

Բժիշկը նշեց, որ հայուհիները բավական հաճախ են դիմում կրծքի պլաստիկ վիրահատությունների: ”Եվ մեծացնելու, և փոքրացնելու նպատակով են դիմում, սակայն դրանք քանակով զիջում են մյուսներին”,-ասաց նա:

Մանվելյանը պլաստիկ վիրահատությունների քանակի ավելացումը պայմանավորում է նախ և առաջ հիվանդների տեղեկացվածությամբ: Բացի այդ, բարձրացել է վիրահատությունների որակը: Հարցին, հնարավոր է` պլաստիկ վիրահատությունից հետո սպասված արդյունքը չստացվի, վիրաբույժը պատասխանեց. 

”Վտանգ կա այնքանով, ինչքանով որ վտանգ կա ցանկացած վիրաբուժական միջամտության դեպքում, հնարավոր է հաջող չստացվի, բայց հիմնականում համընկնում են բժիշկների ու հիվանդների պատկերացումները”: 

Վիրաբույժը նկատեց, որ վերջերս հատկապես շրջանների բնակիչներն են դիմում պլաստիկ միջամտությա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ