10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության օպերատիվ շտաբը նիստ է հրավիրել

ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը կայացավ:
 
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝  նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները: Մասնավորապես, ավարտվել է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը եւ ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները:

Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:
Օպերատիվ շտաբի պետը նշեց նաեւ, որ շարունակվում են ընտրողների ցուցակների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես եւ ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը:
Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
 
 
 
ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը
 
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները: Մասնավորապես, ավարտվել էընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացըև ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները:
Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:
Օպերատիվ շտաբի պետը նշեց նաև, որ շարունակվում են ընտորղների ցուցակների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես և ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը:
Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ