27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞րն է մեր դեսպանատների գործը, բացիկներ գրե՞լը

՛՛ ՛՛Ջուղա՛՛ ֆիլմը տարիներ առաջ է պատրաստվել, ուղղակի տարիներ անց պետք եղած ձևով ներկայացրինք, գովազդային հմտություններին չէինք տիրապետում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ջուղա՛՛ ֆիլմի մասին պատմելով՝ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ չորս ամիս առաջ ֆիլմը տեղադրվել է համացանցում հայերեն և անգլերեն տարբերակներով: Նախապես այն ունեցել է մոտ երեք հարյուր դիտում, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիտումներն ավելացել են մոտ երեք հազարով: Կարապետյանը հայտնեց, որ նույնիսկ Աֆրիկյան երկրներից ու Ադրբեջանից են դիտում ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորական աշխատանքը կատարել է հուշարձանագետի որդին՝ Տիրան Կարապետյանը, իսկ սցենարի հեղինակը ինքն է: Ինչպես նշեց Կարապետյանը, ֆիլմը պատմում է Ջուղայի այսպես ասած՝  մշակութային Եղեռնի մասին: ՛՛Ֆիլմի առաքելությունը նաև քաղաքական է, նպատակ կար, որ օգտակար լինի նաև քաղաքականության համար՛՛,-ասաց նա: Վերջինս նաև պատմեց, որ տարիներ առաջ ֆիլմը ցուցադրվել է Ստրասբուրգում, և այն դիտած Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Ադրբեջանը որակել են բարբարոս երկիր:

Հարցին, թե ինչպիսի արձագանքներ կան համացանցում ադրբեջանցիների կողմից, հուշարձանագետը պատասխանեց՝ նույնիսկ հայհոյանքներ են եղել:

Կարապետյանը ցավով նշեց, որ մենք չենք պաշտպանում մեր արժեքները, քանի որ և այս, և մի քանի այլ հայրենասիրական ֆիլմերի նույնիսկ ուշադրություն չի դարձվում, չեն ցուցադրվում և դրանց նկատմամբ անտարբերություն է տիրում: ՛՛Անտաբերությունը կա, կամ ծանոթ-բարեկամն է խաղում. մենք դեսպանատներ ունենք այլ երկրներում, բայց ո՞րն է նրանց գործը, բացիկներ գրե՞լը՛՛,-մտահոգ ընդգծեց Սամվել Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ