12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Նոր “քսիֆ” գողական աշխարհին”. Դեդ Հասանի կլանը պատերազմ է սկսել

Որոշումը կայացվեց 2012թ. դեկտեմբերին Արաբական Էմիրություններում տեղի ունեցած մեծ հավաքի (սխոդկայի) ժամանակ: Նրանց համար նոր “օրենքով գողերի” թագադրումը ոչ միայն Դեդ Հասանի դեմքին նետված ձեռնոց էր, այլեւ սեփական տոհմը (կլանը) ամրապնդելու, շարքերը խտացնելու յուրահատուկ զորաշարժ:

Այդ հավաքի մասին հարազատ միջավայրում տարածված “քսիֆում” ասվում էր.

“Գողականի ընթացքին ի նպաստ մենք՝ ստորեւ նշված Գողերս, ձեզ տեղեկացնում ենք, որ 10.12.12-ին կայացավ հավաք, որի ժամանակ հարց բարձրացվեց հեռակա որոշումների անթույլատրելիության մասին: Հավաքին ներկա բոլոր Գողերի, ինչպես նաեւ հեռակապի մեջ գտնվող բոլոր Գողերի կողմից որոշվել է չփոխել մեր գողական օրենքները: Գողի ճակատագիրը կարելի է որոշել միայն հավաքի ժամանակ եւ նրա ներկայությամբ: Մեր կյանքով ապրող բոլոր մարդկությունը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Բոլոր հետաքրքրվողներին Գողերը մանրամասները կբացատրեն անձամբ՝ հանդիպման ժամանակ”:

Ապա այդ գրության մեջ նշվում էր գողական վարքականոնը, որը ոչ թե պիտի ընկալվեր որպես հիշեցում, այլ գործողության կոչ. “Սրա հետ մեկտեղ ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ Գողերն իրենց հարցերը իրենք են լուծում: Մեզ ոչ միջնորդներ են պետք, ոչ փաստաբաններ: Մեր գործերի մեջ ոչ մեկը չի կարող խառնվել, բացի հենց մեզանից: Որպեսզի թյուրիմացություններ չծագեն, դուք պետք է ուշադրություն չդարձնեք զանգերին, որոնցով փորձում են թեկուզ ինչ-որ կերպ սեւացնել գողական Անունները: Ով էլ այդ զանգի հետեւում կանգնած լինի: Սա վերաբերում է նաեւ SMS-ներին”:

Արաբական Էմիրություններում կայացած այդ հավաքը հստակ մարտավարական եւ ռազմավարական ծրագիր ներկայացրեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ տոհմի (կլանի)համար արեւի տակ սեփական տեղը ամրապնդելու եւ ընդարձակելու խնդրի առաջադրում:

Այլ կերպ ասած դա ազդեցության ոլորտների վերաբաշխման մարտահրավեր էր հետխորհրդային ամբողջ տարածքի աներկբա առաջնորդին՝ Ասլան Ուսոյանին ու նրա կլանին: Դեկտեմբերյան այդ հավաքի օրակարգում դրվեց շարքերը խտացնելու եւ նոր հեղինակություններ առաջ քաշելու օրակարգային հարցը: Այդ մասին “քսիֆ”-ով “բոլոր արժանապատիվ մարդկությանը” հայտնվում էր, որ՝ “…մեր ընտանիքը համալրվել է հետեւյալ եղբայրներով ՝ Լյոխա Զլակ, Հաջի Փաշա Պաշտետ, Ռուֆատ Գյանջեցի, Աստիկ Սուխումցի, Ռուսլան Լեբեդ, Մանչո Սուխումցի, Տոլյա Տոլյատինսկի, Թենգիզ Խոչա, Ահմեդ Շալինսկի, Օլեգ Մումու, Գիո Ժորկա, Համզատ Ինգուշ, Լաշա Պեչերսկի, Սանյա Մեդվեժոնոկ, Յանկա”:

Եվ որպես հայտնածի լրջությունը հաստատող փաստարկ գրության մեջ թվարկվում էին այն “օրենքով գողերը” ովքեր գողական նոր աշխարհակարգը հաստատելու ճարտարապետը լինելու հավակնություններն ունեին՝ Տարիել Օնիանի (նա “քսիֆն” ստորագրել է գաղութում), Մերաբ Ջեմո, Ռովշան, Սերյոգա Վետլագ, Ռոմա Քուրդ, Մերաբ Բախիա, Կոբա Սուխումցի, Մամուկա Միքելաձե (Ջեմոյի եղբայրը), Իրակլի Պիպիա եւ այլք:

Նամակում հանցավոր համայնքը համալրած բոլոր “Օրենքով գողերը” եւ նրանց թագադրողներն, ըստ էության, այն քրեական հեղինակություններն են, որոնց այդպիսին լինելը չընդունվեց Մոսկվայում հունվարի 16-ին սպանված Դեդ Հասանի ու նրա տոհմի կողմից: Իրենց նկատմամբ այդ խոր անբարյացկամությունը նամակի հեղինակները եւ նրանց կողմից “թագադրվածները” լավ էին հասկանում եւ գիտեին թի ինչ ընտրության առաջ էին հայտնվում:

Նրանց թագադրությունը պիտի չընդունվեր հետխորհրդային տարածքի աներկբա հեղինակության՝ Ասլան Ուսոյանի ու նրա տոհմի (կլանի) կողմից: Այդ մասին հաստատող լուրն անմիջապես տարածվեց բոլոր բանտերում եւ ազատության մեջ գտնվողների շրջանում:

Ավելին Դեդ Հասանի կլանը (տոհմը) կարծես թե ցանկանում եւ առայժմ հաջողությամբ ապացուցում է նաեւ առանց նրա գոյություն ունենալու իր հնարավորությունը: Եվ որպես դրա ապացույց կարելի է հիշատակել Արաբական Էմիրություններում թագադրված, բայց նրա կողմից չընդունվածներից երկուսի՝ Ռուֆատ Գյանջեցու եւ Աստիկ Սուխումցու սպանությունները, որոնք տեղի ունեցան Դեդ Հասանի սպանությունից բառացիորեն մեկ-երկու օր հետո:

Իսկ օրերս էլ Մոսկվայի օդանավակայաններից մեկում իրավապահ մարմինները ձերբակալեցին Մերաբ Ջեմոյին: Թե ինչպես կդասավորվի նրա հետագա ճակատագիրը անազատության մեջ, չի կարող ասել ոչ մեկը:

Մահից առաջ Դեդ Հասանը խոստացել էր ներում շնորհել Արաբական Էմիրություններում “թագադրված” այն “օրենքով գողերին”, ովքեր կհրաժարվեին գողականի թագից ու ցույց կտային հնազանդություն: Նրանցից մի քանիսը համաձայնվեցին: Իսկ նրանք, ովքեր հրաժարվեցին, այժմ հայտնվել են թիրախի վիճակում:

Պատերազմը շարունակվում է:

 

 Աղբյուրը` “Փաստինֆո”

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ