01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչ հասկացավ Սամոն /ֆոտո/

Henaran.am-ի ֆոտոխցիկը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպմանը ֆիքսել է, թե ինչպես է այս վարչական շրջանից մեծամասնականով ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, լարված` համակ ուշադրությամբ ունկնդրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ներկայացնում էր “դեպի ապահով Հայաստան” ծրագիրը:

Գուցե իսկապես պատգամավորը որոշել է “պալիտիկայով զբաղվել”, բայց դատելով նրա շարժուձեւից դժվար թե, համեյանդեպս այդ օրը, նախագահի ասածից որեւէ բան հասկանար` շատ լարված էր: Այսուայն կողմ էր նայում` ջղաձիգ հայացքով հետեւելով անցուդարձին, դահլիճում թեթեւ շխկոց-թխկոցից վեր էր թռչում, ետ շրջվում …

“Էժան պրծանք … “,-չկարողանալով զսպել հրճվանքը` միմյանց շնորհավորելով ասացին դահլիճի դռների մոտ հավաքված ակտիվիստները, երբ հանդիպումը նախագահի հետ “բարեհաջող” ավարտվեց: Իսկ Սամվել Ալեքսանյանի լարումը դեռ չէր պարպվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ