26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշոտյանը մեղավո՞ր է ` ”անակնկալ” հյուրը դպրոց է գնացել

Կառավարության նիստի այսօրվա մեկնարկին ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ քարոզարշավին դպրոցականներին ներգրավելու վերաբերյալ քաղաքական տարբեր ուժերի կողմից հնչած ահազանգերին:

Հիշեցնենք, որ այս մասին ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյային խոսեցին “Ժառանգության” պատգամավորները:

Տիգրան Սարգսյանը դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, մտահոգություն հայտնեց նախընտրական շրջանում դպրոցներում ուսուցիչների գործողությունների վերաբերյալ:

‘’Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն սահմանվի և որպեսզի դպրոցները որևիցե առնչություն չունենան նախընտրական գործընթացների հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այսօր’’,-շեշտեց վարչապետը:

Արձագանքելով,  Արմեն Աշոտյանն ասաց, որ նախարարության հիմնական գործառույթն է ապահովել , որպեսզի ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեություն չիրականացվի և ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպվի ուսւումնական գործընթացը: Նրա հավաստիացմամբ, այդ  խնդիրները հարթվել են մինչև ընտրարաշավ` բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին գրություններ են ուղարկվել:

Աշոտյանը տեղեկացրեց , որ ԶԼՄ-ներով ընդամենը երկու ահազանգ է հնչել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի եւ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնական հաստատությունների վերաբերյալ:

ԿԳ նախարարի փոխանցմամբ, Ագարակի դպրոցի տնօրենն արդեն խիստ նկատողություն է ստացել, երեկ նկատողություն է տրվել նաև Մասիսի Գյուղատնտեսական քոլեջի տնօրենին և համապատասխան գրությամբ Արարատի մարզպետին առաջարկվել է խիստ նկատողություն հայտարարել մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Արմեն Աշոտյանը եւս մեկ անգամ նշեց, որ ԿԸՀ կայքում ԸՕ համաձայն` նշված է այն կրթական հաստատությունների ցանկը, որտեղ թույլատրվում է քարոզարշավ իրականացնել:

Նա նշեց, որ աշակերտներ, ուսանողներ մասնակցում են ոչ միայն գործող նախագահի քարոզարշավին, այլ նաև մյուս թեկնածուների, բայց ոչ դասերի հաշվին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ կրթական համակարգի պաշտոնատար անձինք խստագույնս պատժվելու են, եթե խախտեն այն բոլոր սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքներով և առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգման հետ:

‘’Մենք աչալուրջ ենք լինելու և որևիցե շեղում օրենքի տառից թույլ չենք տալու: Այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով` “արջի ծառայություն” են մատուցում մեզ, որի կարիքը մենք բացարձակապես չունենք’’,-շեշտեց նա:

Նիստի ավարտին Արմեն Աշոտյանը լրագրողների հետ խոսեց նույն խնդրից եւ հայտարարեց, որ անձամբ հեռուստատեսությմաբ տեսել է, թե թեկնածուներից մեկը ինչպես է դպրոց մտել եւ այնտեղ քարոզարշավ իրականացրել: Աշոտյանը տեղի տալով լրագրողներին` ասաց թեկնածուի անունը.”Րաֆֆի Հովհաննիսյանը` Արմավիրի մարզում: Տեսել եմ “Հ երկուսով”, բայց դրա մասին ոչ ոք չի ահազանգել”,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե փաստը արձանագրելուց հետո արդյո՞ք պատժվել է տվյալ դպրոցի տնօրենը, Արմեն Աշոտյանը պատասխանեց.”Իսկ ո՞վ է ահազանգել”: Մեր դիտարկմանը, թե պարտադիր պետք է ԶԼՄ-ներն ահազանգե՞ն, որ համապատասխան արձագանք լինի ԿԳՆ կողմից, Արմեն Աշոտյանը պատասխանեց.‘’Ես չեմ կարծում, որ դպրոցի տնօրենը մեղավոր է, որ իր մոտ անակնկալ հյուր է եկել’’: 

ԿԳ նախարարն ասաց, թե այդ նույն տրամաբանությամբ պետք է պատժեր նաեւ Մանկավարժական համալսարանի ռեկտորին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն , իբր պատահական մտել էր համալսարան եւ գիրք նվիրել գրադարանին:

”Պատրաստ եմ  ընդունել գրքեր բոլոր թեկնածուների կողմից, բայց քարոզարշավից հետո”,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ