08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Լինելու է երկու Հայաստանի պայքար` Սերժի եւ Րաֆֆիի /վիդեո/

‘’Փետրվարի տասնութին ՀՀ-ում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ՀՀ ժողովուրդը ջարդելու է իշխանական ուժային, մաքսային համակարգը, որը այս քսան տարիներին կա Հայաստանում’’,-քիչ առաջ “Հենարան” մամուլի ակումբում այս մասին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Ես անխտիր հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին , որոնք կանգնած են ՀՀ անկախության […]

Լրագրողը դատի է տվել գործարարին

“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը անցած տարեվերջին դիմել է դատարան ընդդեմ ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողին վիրավորել էր նրան անվանելով “պրաստիտուտկա” , երբ լրագրողը փորձել  էր նրան հարց տալ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ս. Գրիգորյանը, ինքը եւ խմբագրակազմը սպասում էր, որ գործարարը ներողություն […]

Թունավորվել են

Հունվարի 7-ին, ժամը 11.36-ին մկնդեղից թունավորումով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1983 թ. ծնված Ա. Քեմիջեջյանը: Նույն օրը, ժամը 14.20-ին թունավորման նախանշաններով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սարի թաղի 2-րդ փողոցի 14-րդ տան բնակիչներ` 1974 թ. ծնված Արմինե Մարդոյանը և 1954 թ. ծնված Քնարիկ Հարությունյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար […]

Ժերար Դեպարդյեն դատարանում կխոստովանի իր մեղքը

Այսօր Փարիզում դատական լսումներ կկայանան դերասան Ժերար Դեպարդյեի գործով: Նրան մեղադրում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Դերասանը պետք է ներկայանա դատարան մեղքի նախնական խոստովանության համար: Դեպարդյեի մասնակցությամբ ԱՃՊ-ը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին: Դերասանին սպառնում է տուգանք` 4.5 հազար եվրոյի չափով կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Դեպարդյեն 2 անգամ դիմել է Փարիզի դատարան` […]

Հո դու գիժ չես՝ երկրի ղեկավարի կարապներն են… Տեր-Պետրոսյանի ծնունդն էր

Լրագրող Արմեն Դուլյանը հիշողություններով կիսվել է Ֆեյսբուքում: 1991-ի հունվարի 9-ն էր… Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը… Նա դեռ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահն էր, երկրի փաստացի ղեկավարը, բայց Հայաստանի նախագահ դեռ աշնանն էր ընտրվելու… Աշխատում էի Խորհրդարանում, նստում էինք այնտեղ, որտեղ հիմա նախագահներն են նստում… Մեր լավ աղջիկները՝ Զարուհին, Աստղիկը եւ մյուս աշխատողները, Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրվա […]

Միզածորանը հանել են, երիկամը վաճառել են. սարսափելի մեղադրանքներ /վիդեո/

“Չենք լռելու”-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: “Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա”,- ասել է Կարապետյանը “Չենք լռելու”-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետեւ տեւական ժամանակ իրենք իրենց […]

Ումից որ պետք է չեք խոսում, վախում եք, ախր խղճում եմ… Սոնա Շահգելդյան /վիդեո/

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: ”Գրում եմ շատ լուրջ: Չար մարդիկ ուրիշների կյանքով մի ապրեք, մի վատացեք, Ձեր գործով զբաղվեք, պարապ եք մնացել: Թե կպարեմ տեսահոլովակում, թե կխոսեմ, ինչ կանեմ` դա իմ գործն է և իրավունք չունեք խառնվենք:   Մեկն ուզում է վատություն անի, բայց իր մոտ չի ստացվի: Մեկ-մեկ […]

Կին պատգամավորների ”անիվային” ճաշակները /ֆոտո/

Ազգային Ժողովը, հուրախություն մեզ, մայիսյան ընտրություններով հարստացավ կին պատգամավորներով էսթետիկական առումով բարձրացնելով խորհրդարանի մակարդակը: Թե ինչ ֆինանսական միջոցներ, շարժական ու անշարժ գույք ունեին մեր հին կին պատգամավորները, դա ժողովրդին քիչ թե շատ արդեն հայտնի է, բայց այ գեղեցիկ սեռի նորընտիր մեր օրենսդիրները, հիրավի, նորություն են ուրիշի ունեցվածքը հաշվել սիրող հայ հասարակության համար: Պատգամավորական մանդատը կրող […]

Ձնառատ շաբաթ է սպասվում

Այսօր՝ հունվարի 6-ին հանրապետության տարածքում` տեղ-տեղ, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:  Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:  Ինչպես Henaran.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը 6-8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:  Ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ըկնվազի ևս 3-5 աստիճանով: Երևանում` հունվարի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի