Լրագրողը դատի է տվել գործարարին
“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը անցած տարեվերջին դիմել է դատարան ընդդեմ ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողին վիրավորել էր նրան անվանելով “պրաստիտուտկա” , երբ լրագրողը փորձել էր նրան հարց տալ:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ս. Գրիգորյանը, ինքը եւ խմբագրակազմը սպասում էր, որ գործարարը ներողություն կխնդրի, սակայն այդպես էլ նա չգիտակցեց սխալը:
Գործը Արաբկիր- Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է, դատական նախնական նիստը դեռ չի նշանակվել, դա պարզ կլինի առաջիկա օրերին: Ի դեպ, Ս. Գրիգորյանն նաեւ ավելացրեց, որ ինքը գործարարից դրամական փոխհատուցում չի պահանջել:
Հիշեցնենք նաեւ, որ գործարարը այդ օրերին մեզ հետ ունեցած հեռախոսաազրույցում նշել էր, որ ինքը չի ուզում ոչինչ ասել այդ թեմայով: