08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

ԱՄՆ-ն Ասադի նախագիծն “իրականությունից կտրված” է անվանել

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` խաղաղ կարգավորման ծրագիրը “իրականությունից կտրված է” եւ այն իշխանությունն իր ձեռքում պահելու եւս մեկ փորձ է Ասադի կողմից, հաղորդում է “Reuters”-ը: Խոսքն Ասադի առաջարկության մասին է, որով նա հանդես է եկել Դամասկոսի օպերային թատրոնում տեղի ունեցած իր 55 րոպեանոց ելույթի ժամանակ, որն առաջինն […]

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Քուչակ, Սառնաղբյուր-Լանջիկ, Արագած-Արթիկ, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արագյուղ-Բուժական, Ապարան-Վանաձոր, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:   Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան, Թալին-Մաստարա, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի […]

Բագրատյանը պատրաստվում է

Նախագահի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն բազմաթիվ կարգախոսներ են առաջարկվել և նա պետք է ընտրություն կատարի:  ”Հարգելի բարեկամներ։ Կարգախոսների մասով հրաշալի աշխատանք կատարեցիք։ Ես ստացել եմ 82 կարգախոս։ Դրանցից այսօր ընտրել ենք 29-ը։ Ահա դրանք՝ “Ընդամենը 100 քայլ”, “Ես ձեզ աշխատելու հնարավորության կտամ”,  “Մնայուն արժեքները ստեղծվում են […]

Սոցկայք` կատուների համար

Համացանցում նորույթ է հայտնվել` մասնագիտացված սոցկայք կատուների սիրահարների համար: “Catmoji” կոչվող ռեսուրսն ստեղծվել է Մալազիայում: Կայքի ստեղծողների նպատակն է եղել ստեղծել մի այնպիսի վիրտուալ տարածք, որտեղ կատուների սիրահարները կկարողանան տեղադրել իրենց սիրելի կենդանիների նկարները` առանց նյարդայնացնելու կողմնակի օգտատերերին, ովքեր չեն կիսում նրանց հետաքրքրասիրությունները:  Կայքում գրանցվելով` օգտատերերը կարող են տեղադրել իրենց կատուների նկարները, ինչպես նաեւ կարող են օգտվել տարբեր […]

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Բրյուսել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին կմեկնի Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի […]

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է

Քիչ առաջ ավարտվեց Աշխարհի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: ՛՛Ոսկե գնդակն՛՛ այս տարի շնորհվեց արգենտինացի, իսպանական ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսիին: Վերջինս ստանալով մրցանակը շնորհակալություն հայտնեց արգենտինացիներին, իր մարզիչներին, ընտանիքի անդամներին: Լավագույն ֆուտբոլիստը նաև հիշատակեց, որ այս տարի ինքը հաջողություն է ունեցել նաև անձնական կյանքում՝ դառնալով հայր: Հիշեցնենք, որ ՛՛Ոսկե գնդակի՛՛ հավակնորդներից էին Իսպանիայի հավաքականի և […]

Մեր օրացույցը լցված է սուգով. թատերագետ

Կառավարության որոշումը՝ Մեռելոցի օրեր սահմանելը “Ֆեյսբուք”-ում քննարկման թեմա է դարձել: Տեսակետները տարբեր են: Henaran.am-ը փորձեց թատերագետ Լեւոն Մութաֆյանից պարզել նրա կարծիքը հարցի վերաբերյալ: “Մեռելոցին վերաբերում եմ բացասականորեն, քանի որ մեր օրացույցը լցված է սուգով: Նախկինում կրոնական տոներին մարդիկ գերեզմանոց էին գնում, այդպես հարգանքի տուրք մատուցելով, իսկ հիմա հատուկ օրեր են նշանակել, որոնք վերածվում են ձևականության, […]

Այնախլուում տնակ է այրվել

 Անցած տոնական օրերին Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղի բնակիչներից մեկի շարժական տնակն է այրվել: Այն գյուղին հարակից Այնախլու  կոչվող հանդամասում էր տեղադրված: Ըստ տուժողի, ինքը տնակը տարեվերջին տեսել էր նորմալ վիճակում: Ոստիկանության Գորիսի բաժնում կատարվում է քննություն:

Տղամարդիկ արդեն կազմել են 2013-ի ամենասեքսուալ կանանց թոփ-100-ը /ֆոտո/

“Men’s Health” տղամարդկանց ամսագիրը կազմել է 2013-ի ամենասեքսուալ կանանց ցանկը, որը գլխավորել է փոփ երգչուհի Քեթի Փերին: Ցանկում հայտնվել են բազմաթիվ այլ երգչուհիներ, դերասանուհիներ, մոդելներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցչուհիներ: Ամսագիրը հատկապես շեշտել է 28-ամյա Քեթիի հումորի զգացումը, նույնիսկ տխուր բաներում ներշնչանք գտնելու ունակությունը, ինչպես նաեւ նրա երաժշտական հաջողությունները: Թոփ-100-ի 2-րդ տեղում է հայտնվել դերասանուհի Միլա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված