08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Քանի՞ թեկնածու կունենանք

Այսօր, հունվարի 4-ին, ժամը 18-ին լրանում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը: Հունվարի 1-ից մինչեւ հիմա ոչ մի թեկնածու չի առաջադրվել, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատել է: Առայժմ առաջադրված 15 թեկնածուները փաստաթղթերը ներկայացրել էին 2012թ.-ին: ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել15 թեկնածու`   անկուսակացկան Ռոբերտ Ահարոնյանը, ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական փաստաբան Ռուբեն Այվազյանը, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի […]

Պառակտում չբերի Տարին. ընդդիմության մաղթանքները /վիդեո/

Երնեկ այս նոր տարին ինչ չբերեր Հայաստանին. այս հարցը ուղղեցինք ընդդիմադիր` ՀԱԿ-ի ներկայացուցիչ քաղաքական գործիչներին: Ի դեպ, նրանց հետ զրուցել էինք նախքան  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ցանկանում է, որ Օձի տարին չբերեր այն, ինչ կար Հայաստանում վերջին տասը տարում: Սասուն Միքայելյանն էլ պառակտում չի ուզում: […]

Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացի է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրել է  ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն շնրհելու մասին:  Դերասանը հրաժարվել էր  Ֆրանսիայի քաղաքացիությունից հարկային քաղաքականության հարցում երկրի իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

5 վիրավոր Կոտայքի մարզում

Այսօր` հունվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիկի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 22-ամյա Արմեն Մանուկյանի վարած ԳԱԶ 32213 մակնիշի Լ3211 համարանիշի եւ Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Մնացական Գեւորգյանի վարած Օպել Վեկտրա 32ՍՍ089 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է […]

23 ճանապարհատրանսպորտային պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երեւան քաղաքում), ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երեւան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երեւան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքում հատուկ պահպանվող […]

17-ամյա տղան ինքնասպան է եղել

Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14.30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ […]

Տիկին Քլինթոնին դուրս են գրել

 Ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մի քանի օր բուժվում էր Նյու-Յորքի հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին  տրոմբ: Բժիշկները հավաստիացնում են, որ պետքարտուղարի առողջությունը լրիվ վերականգնել է: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյնսը լրատվամիջոցներին ասել է, որ Հիլարի Քլինթոնը շատ շնորհակալ է բժիշկներից եւ հիվանդանոցի աշխատակազմից իրենց հոգատար վերաբերմունքի […]

Արթուր Աբրահամը Ձմեռ պապիկից կին է խնդրում /վիդեո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկաղ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս տարի Հայաստանում է նշում ամանորը: ”Երկար ժամանակ այստեղ չեմ նշել, հնարավորություն չկար, քանի որ հավաքների էի միշտ լինու և հնարավորություն չի եղել այստեղ նշելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ամանորյա ծրագրերի մասին պատմեց Աբրահամը: Այս անգամ Արթուրին հնարավորություն է տրվել և նա ամանորը կդիմավորի ու կտոնի […]

Ձերբակալվել է թուրք պաշտոնյա

Ըստ CNNturk-ի, Ստամբուլում հունվարի 3-ին  ձերբակալվել է 1997թ.-ին երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքը Քարադայըն:  Ավելի վաղ նա հարցաքննվել էր “Փետրվարի 28”-ի գործի շրջանակներում, որով մի շարք զինվորականներ մեղադրվում են 1997թ.-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար:   Նախատեսվում է, որ Քարադայըն այսօր կտեղափոխվի Անկարա, որտեղ նախ բուժզննում կանցնի, ապա դարձյալ կհարցաքննվի:   Այս գործի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված