11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Աբրահամը Ձմեռ պապիկից կին է խնդրում /վիդեո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկաղ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս տարի Հայաստանում է նշում ամանորը: ”Երկար ժամանակ այստեղ չեմ նշել, հնարավորություն չկար, քանի որ հավաքների էի միշտ լինու և հնարավորություն չի եղել այստեղ նշելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ամանորյա ծրագրերի մասին պատմեց Աբրահամը: Այս անգամ Արթուրին հնարավորություն է տրվել և նա ամանորը կդիմավորի ու կտոնի ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների ու բարեկամների հետ: 

Աշխարհի չեմպիոնը դեռ նախատոնական օրերին է նվերներ գնել, սակայն դրանք նվիրել է նախքան տոները:

Արթուրը պատմեց նաև, որ տոնածառ շատ է սիրում և միշտ  դնում է: ”Կապ չունի, թե քանի տարեկան ես, պետք է դնել, քանի որ տոնածառը գեղեցկացնում է ամանորը”,-ասաց նա: Ամանորյա սիրելի կերակրատեսակ Արթուրը չունի, քանի որ նրա ամենասիրելի կերակրատեսակը տապակած կատոֆիլն է, որն, ինչպես գիտենք, ամանորյա սեղաններին բացակայում է:  

Կենացներ բռնցքամարտիկը չի հնչեցնում, քանի որ ընդհանրապես ոգելից խմիչք չի օգտագործում:  ”Կենացներ չեմ ասում, բայց ամանորը սիրում եմ նշել, մեկ-մեկ ուղղակի կատակով խմած մարդու դեր եմ տանում”,-ժպտալով նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյո՞ք շատ են միմյանցից տարբեր հայկական ու գերմանական ամանորյա տոնակատարությունները, Արթուրը պատասխանեց. “Այնտեղ ուրիշ կերպ են նշում, այնտեղ ավելի շատ փարթի են անում, տուն գնալ չկա. այստեղ իմ համար հաճելի է, գնում եմ իմ ընկերների, հարազատների բարեկամների տները, իրենք են գալիս, շնորհավորում ենք իրար, այստեղ տաքություն ու ջերմություն կա”:

Հայ բռնցքամարտիկը Ձմեռ պապիկից հաջողություն է խնդրում ու անկեղծորեն նշում, որ շատ կուզենար այս տարի ընտանիք կազմել, որի կարիքն ինքն ունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ