06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

5 վիրավոր Կոտայքի մարզում

Այսօր` հունվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիկի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 22-ամյա Արմեն Մանուկյանի վարած ԳԱԶ 32213 մակնիշի Լ3211 համարանիշի եւ Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Մնացական Գեւորգյանի վարած Օպել Վեկտրա 32ՍՍ089 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող` Գագիկ Շամշյանը վթարի հետեւանքով գազելը կողաշրջվել է, իսկ նրա մեջ գտնվող ուղեւորներ` 20-ամյա Լուսինե Ունանյանը, 55-ամյա Անահիտ Գրիգորյանը, 30-ամյա Կարեն Նազարյանը, 52-ամյա Ռուբիկ Նազարյանը եւ 48-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր բժշկական հաստատություններ: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական Գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնումունքում նյութեր են պատրաստվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ