12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տիկին Քլինթոնին դուրս են գրել

 Ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մի քանի օր բուժվում էր Նյու-Յորքի հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին  տրոմբ:

Բժիշկները հավաստիացնում են, որ պետքարտուղարի առողջությունը լրիվ վերականգնել է:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյնսը լրատվամիջոցներին ասել է, որ

Հիլարի Քլինթոնը շատ շնորհակալ է բժիշկներից եւ հիվանդանոցի աշխատակազմից իրենց հոգատար վերաբերմունքի համար, եւ նա ձգտում է ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ աշխատանքի:

Արեւմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ  նույնիսկ իր հիվանդանոցային սենյակում նա աշխատում էր, աշխատակիցներին հրահնագներ էր տալիս:

 Տիկին Քլինթոնը մի քանի հեռախոսային բանակցություններ է  ունեցել արտասահմանյան գործընկերների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ