10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

17-ամյա տղան ինքնասպան է եղել

Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14.30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ եւ նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է. “շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք”:

Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում, քննիչ Ս. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաբժշկական ու ձեռագրաբանական: 

Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է թե ոչ: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ