27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ն Ասադի նախագիծն “իրականությունից կտրված” է անվանել

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` խաղաղ կարգավորման ծրագիրը “իրականությունից կտրված է” եւ այն իշխանությունն իր ձեռքում պահելու եւս մեկ փորձ է Ասադի կողմից, հաղորդում է “Reuters”-ը:

Խոսքն Ասադի առաջարկության մասին է, որով նա հանդես է եկել Դամասկոսի օպերային թատրոնում տեղի ունեցած իր 55 րոպեանոց ելույթի ժամանակ, որն առաջինն էր վերջին կես տարվա ընթացքում:

Նկարագրելով ծանր իրավիճակն իր երկրում` Ասադը հայտարարել է, որ այդ ամենի պատասխանատվությունն ահաբեկիչների վրա է, ովքեր եկել են արտասահմանից, ինչպես նաեւ իր երկրի մի քանի քաղաքացիների, ովքեր վերջիններին օգնություն են ցուցաբերում: Նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ վարել, սակայն միայն ահաբեկիչների “տերերի”, այլ ոչ թե նրանց “ստրուկների” հետ: “Տերեր” ասելով Ասադը նկատի է ունեցել Արեւմուտքի երկրներին եւ Պարսից ծոցի միապետություններին: Նա ընդգծել է, որ խաղաղ կարգավորման հիմնական պայմաններից մեկն է այդ երկրների կողմից սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցության դադարեցնելը: Եզրափակելով իր խոսքը` նախագահը խոստացել է երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել, համաներում հայտարարել, նոր սահմանադրական հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ համընդհանուր ազատ ընտրություններ:

Սիրիական ընդդիության ներկայացուցիչներն արդեն քննաաել են աադի հայտարարությունը` նշելով որ “այն նույնիսկ արժանի չէ խաղաղ նախաձեռնություն կոչվել”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ