02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Քուչակ, Սառնաղբյուր-Լանջիկ, Արագած-Արթիկ, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արագյուղ-Բուժական, Ապարան-Վանաձոր, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:  

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան, Թալին-Մաստարա, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ