01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժերար Դեպարդյեն դատարանում կխոստովանի իր մեղքը

Այսօր Փարիզում դատական լսումներ կկայանան դերասան Ժերար Դեպարդյեի գործով: Նրան մեղադրում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Դերասանը պետք է ներկայանա դատարան մեղքի նախնական խոստովանության համար: Դեպարդյեի մասնակցությամբ ԱՃՊ-ը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին:

Դերասանին սպառնում է տուգանք` 4.5 հազար եվրոյի չափով կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Դեպարդյեն 2 անգամ դիմել է Փարիզի դատարան` լսումները հետաձգելու խնդրանքով, սակայն նրան մերժել են: 

Նշենք, որ այժմ Դեպարդյեն գտնվում է ՌԴ-ում:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ռուսական քաղաքացիությսւն է շնորհել: Դերասանը հրաժարվեց ֆրանսիական քաղաքացիությունից` այդ կերպ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային բարեփոխումների դեմ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ