20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հո դու գիժ չես՝ երկրի ղեկավարի կարապներն են… Տեր-Պետրոսյանի ծնունդն էր

Լրագրող Արմեն Դուլյանը հիշողություններով կիսվել է Ֆեյսբուքում:

1991-ի հունվարի 9-ն էր… Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը… Նա դեռ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահն էր, երկրի փաստացի ղեկավարը, բայց Հայաստանի նախագահ դեռ աշնանն էր ընտրվելու… Աշխատում էի Խորհրդարանում, նստում էինք այնտեղ, որտեղ հիմա նախագահներն են նստում… Մեր լավ աղջիկները՝ Զարուհին, Աստղիկը եւ մյուս աշխատողները, Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մի մեծ տորթ էին բերել…

Մինչեւ հիմա հիշում եմ՝ վրան սովետական ավանդական կրեմով վարդերի փոխարեն երկնագույն կարապներ կային… Առաջին անգամ էի տեսնում եւ նույնիսկ մտքովս անցավ այդ կարապներից մեկը գողանալ, բայց հետո մտածեցի՝ հո դու գիժ չես՝ երկրի ղեկավարի կարապներն են… Երբ վերջապես այդ տորթի արարողությունը կայացավ, հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դա բոլորովին դուր չեկավ… Ու հիշում եմ նաեւ, որ ինձ շատ դուր եկավ, որ իրեն դուր չեկավ… Մտածեցի՝ ինչ լավ է, որ երկրի ղեկավարն այսքան համեստ է… Հետո… Բայց լավ՝ եկեք գոնե այսօր չխոսենք, թե ինչ եղավ հետո…

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ