12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միզածորանը հանել են, երիկամը վաճառել են. սարսափելի մեղադրանքներ /վիդեո/

“Չենք լռելու”-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: “Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա”,- ասել է Կարապետյանը “Չենք լռելու”-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետեւ տեւական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին: 
Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով՝ միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, եւ բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեեւ առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դառել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա:

Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով “փորձաքննության” անցկացմամբ:
Կարապետյանի խոսքերով, միզածորանը “իբր թե անզգուշորեն կարելը եւ սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու եւ այն վաճառելու հիմք պետք է դառնար”: 
Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձեւակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: “Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն:

“Ուրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լռեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը”,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաեւ, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ եւ դատական մարմիններում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ