11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լինելու է երկու Հայաստանի պայքար` Սերժի եւ Րաֆֆիի /վիդեո/

‘’Փետրվարի տասնութին ՀՀ-ում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ՀՀ ժողովուրդը ջարդելու է իշխանական ուժային, մաքսային համակարգը, որը այս քսան տարիներին կա Հայաստանում’’,-քիչ առաջ “Հենարան” մամուլի ակումբում այս մասին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

‘’Ես անխտիր հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին , որոնք կանգնած են ՀՀ անկախության ակունքներում: Ամենահեշտը տանը նստելը կլիներ, բայց նրանք մասնակցեցին եւ արժանի մրցակից կլինեն թե գորոծող նախագահին թե ինձ”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց.’’ Ինչ էլ լինի փետրվարի տասնութին Հայրիկյանն ու Բագրատյանը պետք է իրենց տեղն ունենան ապագա Հայաստանի մեջ’’:

Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծ համարեց այն թեզը, թե ընտրությունների ելքը  կանխորոշված է:

‘’Ով տանը մնա մինչեւ փետրվարի տասնութը, կամա թե ակամա, ուզի թե ոչ, ինքը մասնակցում է քաղաքական եւ քաղաքացիական հնազանդության հաղթարշավին եւ ուզում է չմասնակցելով ապահովել այս իշխանության վերարտադրությունը եւ ոչ հակառակը’’,-շեշտեց բանախոսը եւ իր քաղաքացիական հորդորը հղեց թե քաղաքացիական հասարակությանը, թե չմասնակցող քաղաքական ուժերին եւ թե անկուսակցական քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն ’’ապագայի ընտրությանը’’:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չի վախենում ոչ պարտվելուց, ոչ էլ հաղթելուց, հարգում է  բոլորի որոշումը, նաեւ չմասնակցողների, բայց նրա խոսքով, այդ նույն ուժերը հինգ տարի առաջ լավ էլ պայքարում էին նույն Հայաստանում, մինչդեռ հիմա որոշել են, որ դա չի կարելի անել: ‘’Որ չկա պարոն Ծառուկյանը, չկա Դաշնակցության  թեկնածուն, ես չեմ կարող բխեցնել, որ դա լինելու է ոչ մրցակցային’’:

‘’ Բոլորին` ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ չկողմնորոշված հատվածին կոչ եմ անում մասնակցել խղճի մտոք: Հորդորում եմ պարոն Սարգսյանին, որ նա լրջագույնս վերաբերվի այն նամակին, որ երկու անգամ իրեն ուղարկել եմ: Դա հարակավոր է անել այս տասը օրերի ընթացքում,  որ մենք ունենանք իր ցանկացած, իմ ցանկացած ընտրությունները’’,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց, որ այս տասը օրերի ընթացքում գործող նախագահը պետք է ապակուսակցականանացնի կրթական հաստատությունները, եթե ոչ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, մենք ի սկզբանե կեղծված ընթացք ենք մտնում, ինչը, սակայն, իր համար խոչընդոտ չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, մեծ առաջընթաց է լրատվամիջոցների ազատությունը, երբ ընդդիմադիր եւ այլընտրանքային թեկնածուները իրենց խոսքը կարող են ասել: Նրա խոսքով,  մնացած բոլոր կետերը պետք է գործող նախագահը լուծի, եթե ոչ պետք է հրաժարական տա որպես թեկնածու, եթե չի կարողանում դա ապահովել:

‘’Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջեւ` գործող դե ֆակտո Հայաստանի եւ ապագա դե յուրե Հայաստանի մեջեւ”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց.’’Գնալոու է երկու Հայաստանների պայքար` լինելու է Սերժի եւ Րաֆֆի պայքար’’:

Անդրադառնալվ իր հնարավորություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.’’Իմ համեստությունը եւ ինքնավստահությունը ինձ թույլ չեն տալիս պնդելու, որ մենք կհաղթենք առաջին փուլում, դրա համար եթե գործող նախագահը անհրաժեշտ ձայներ հավաքի մենք կունեննք երկրորդ փուլ’’:

Ազատ արդար ընտրությունների դեպքում նա պատրաստ է շնորհավորել հաղթողին եւ ընդունել շնորհավորանքներ մրցակիցներից, եթե ոչ`քաղաքացիական պայքարը կշարունակվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ