Նախագահի 8 թեկնածուները գրանցվեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին գրանցեց փետրվարի18-ին կայանալիք Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներին: Անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած բոլոր թեկնածուները գրանցվեցին: Նրանք են գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ‘’Ռադիո Հայ’’ ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը […]