13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նախագահի 8 թեկնածուները գրանցվեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին գրանցեց փետրվարի18-ին կայանալիք Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներին: Անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած բոլոր թեկնածուները գրանցվեցին:  

Նրանք են գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ‘’Ռադիո Հայ’’ ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և  ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ի սկզբանե նախագահ դառնալ ցանկացող թեկնածուները 15-ին էին, նրանցից 7-ը չկարողացան վճարել 8 մլն ընտրական գրավը: Ի դեպ, նրանցից  Ռոբերտ Ահարոնյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, որն ընդունվեց: Մնացած թեկնածուների` Նարինե Մկրտչյանի, Տարոն Աբրահամյանի,   Պավլիկ Սարգսյանի,  ”Քաշաթաղ” ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանի եւ Մհեր Հայրապետյանի  թեկնածությունը մերժվեց: Վերջինս, ի դեպ, որպես ընտրագրավ վճարել էր սիմվոլիկ 1000 դրամ:Մհեր Հայրապետյանը ԸՕ համապատասխան հոդվածի վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրեց ԿԸՀ-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ