13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ատամնաբույժները` իրենց “ցավոտ” ատամի մասին. բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր, Հայաստանի նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի ատամնաբույժների ասոցիացիայի անդամները: Ըստ նրանց, հունվարից պետք է մեկ ատամնաբուժական աթոռի` բոռ-մեքենայի  համար վճարեն 80-100 հազար դրամ: Նախկինում այդ գումարը չէր գանձվում:

Բողոքավորները լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ այս պայմաններում հնարավոր չի իրականացնել ատամնաբուժական գործունեություն: Սրանով, նրանց խոսքով՝ ճնշում է գործադրվում փոքր կլինիկաների վրա, ինչը շուտով կհանգեցնի դրանց դուրս մղմանը շուկայից:

“Այսպես չեն գնում դեպի ապահով Հայաստան: Գարեգին Նժդեհը ասում էր, որ ինչքան բարձր է ժողովրդի սոցիալական ապահովությունը, այնքան տվյալ ժողովուրդը զորեղ է: Բա ինչու չեն ապահովում դա”,-նշեցին բողոքավորները:

Ատամնաբույժների խոսքով, նույնիսկ հիմա մարդիկ հրաժարվում են բուժել ատամները: Գալիս են եւ միանգամից ցավող ատամը հանում են: “Ասում ենք` ափսոս է, բուժենք, ասում են` փող չունենք: Բա հիմա էլի կթանկանա բուժելը, հանելը, բա մեղք չենք…”,-պատմեցին ատամնաբույժները:

Բողոքի ակցիայի մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ