26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալիս են Երևան, փոխում են իրենց ոճը. նորաձևության բլոգեր

Վերջին 2 տարիների ընթացքում հայ կանանց, աղջիկների ու տղաների ուշադրությունը նորաձևության նկատմամբ շատ է աճել: Նրանք սկսել են ավելի շատ հետևել նորաձևության վերջին տենդենցներին ու բրենդներին: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, միաժամանկ նշելով, որ նորաձևության հանդեպ ուշադրության ավելացումն այդքան էլ մասսայական չէ:

”Իրականում  նորաձևությամբ հետաքրքրվողները մեր հասարակության այդքան էլ մեծ մասը չեն կազմում: Մեծ մասի  համար նորաձևության վերջին միտումները նույնիսկ տարօրինակ են ու ծիծաղելի”,-ասաց Քաբաբյանը: Երբեմն Եվրոպայում տարածված տրենդները  չեն ընդունվում հայ լայն հասարակության կողմից:

Նորաձևության բլոգերը կարծում է, որ նման մոտեցումները կարող են ազգային մենթալիտետի հետ կապված լինել: Սակայն, նրա ներկայացմամբ, կա նույնիսկ այնպիսի խումբ, որը ոչ միայն ակտիվորեն հետևում է վերջին միտումներին, այլև  փորձում է տեղում ստեղծել դրանք, քանի որ, նորաձևության բլոգերի խոսքով, միջոցներն այնպիսին են, որ հաճախ այստեղ շատ ուշ են հասնում նորաձևության վերջին զգեստները: ”Ամեն դեպքում այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հետաքրրություն ունի նորաձևության նկատմամբ, քան 5-6 տարի առաջ էր”,-ընդգծեց Մարիաննա Քաբաբյանը: 

Հարցին, թե արդյոք նորաձևության նկատմամբ տարբեր է շրջանների ու մայրաքաղաքի երիտասարդների վերաբերմունքը, նա պատասխանեց. ”Տարբերությունը շատ մեծ է մարզերում, ինչը կապում եմ սոցիալական վիճակի հետ”: Մարզերի այն երիտասարդներն, ովքեր սովորում են Երևանում, շատ շուտ ընկալում են տեղի տենդենցները` փոխելով իրենց ոճը: ”Արդեն երկրորդ կուրսի ուսանողը տարբերվում է, ինձ համար դա շատ ուրախալի է, որովհետև եթե Երևանում են ուշացնում այդ տենդենցները, մարզերում կարելի է պատկերացնել` ինչքան են ուշացնում”,-եզրափակեց նորաձևության բլոգերը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ