09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Նրանք դեռ արձակուրդում են

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 29-ից մեկնարկած ձմեռային արձակուրդն ավարտվեց: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:  Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ:  

Ինչու Տիգրան Սարգսյանը ձեռքը չի խփում սեղանին …

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը պատասխանել է վերջիններիս հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, պետական կառավարման մարմինների քաղաքականությանը, երիտասարդ ընտանիքներին ուղղվող սոցիալական ծրագրերի իրականացմանը և այլն: Այնուհետև Տիգրան Սարգսյանը ոչ պաշտոնական խորհրդակցություն է […]

“FEMEN”-ի ակտիվիստուհիները մերկացել են Հռոմի պապի առջեւ /վիդեո/

“FEMEN” ուկրաինական շարժման 4 ակտիվիստուհիներ մերկացել են Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարի  դիմաց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կիրակնօրյա աղոթքի ժամանակ, գրում է “Новые известия”-ն: Նրանք հանդես են եկել ի պաշտպանություն Եվրոպայի սեռական փոքրամասնությունների` մարմինների վրա գրելով “մենք հավատում ենք գեյերին” եւ “ձայնդ կտրիր”: Իրենց պաշտոնական կայքում սկանդալային շարժման ակտիվիստները գրել են, որ Հռոմի պապը իր քարոզներում […]

”Դժվար ապրուստի” Էլենն` ամենացանկալի հարսնացու

Հայկական ”Դար 21” հեռուստաալիքը հարցումներ է անցկացրել` պարզելու համար հայ տասը ցանկալի հարսնացուներին: Առաջին հորիզոնականում է հայտնվել ”Դժվար ապրուստ” հեռուստասերիալի գլխավոր դերակատար Շուշաննա Թովմասյանը /Հ/Ս-ում` Էլենը/: Դերասանուհոին Ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել` գրելով. ”Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվարկել են իմ օգտին որպես ”Տարվա ամենացանկալի հարսնացու”: Ձեր ձայների շնորհիվ ես առաջին տեղում եմ :)))”:  Ի […]

Լևոն Արոնյանը հիասթափված է

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում միջազգային գրոսմայստեր, մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Հանդիպումից հետո Արոնյանը հարցազրույց է տվել, որտեղ նշել է, որ ինքը հիասփաթված է:  ՛՛Ես հիասթափված եմ, բայց մինչ այդ պահը ես լավ էի խաղում: Կաշխատեմ խաղալ նույն […]

Ինչո՞ւ է Անդրեն Թուրքիայում /ֆոտո/

Հունվարի 21-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայ առաքելական եկեղեցու 130-ամյակին ընդառաջ համերգ է կայանալու:  Համերգին իրենց կատարումներն են հնչեցնելու հայ մի շարք երգիչներ: Դեռևս պարզ չէ, թե մասնավորապես ով է մասնակցելու ստամբուլյան համերգին: Սակայն հաստատ է, որ համերգին մասնակցելու է երգիչ Անդրեն:  Երգչուհի Սիբիլը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և Անդրեի նկարները, որից հասկանալի է դառնում, որ […]

Բացառիկ կադրեր Հովիկ Աբրահամյանից. Henaran.am-ը ավարտում է ամանորյա շարքը /վիդեո, ֆոտո/

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հին Նոր տարին դիմավորեց թոռնիկների հետ: Իհարկե, թոռնիկները` Զորիկը, Սոնան, Ջուլիան ու Հովիկը հասկանում են պապիկին` շատ է աշխատում, քիչ ժամանակ է ունենում: Ավագ թոռը` Զորիկն արդեն գիտի` իր պապիկը օրենսդիր մարմնում է աշխատում: “Օրենքներ են մշակում, որ ես ու մնացած երեխաները լավ Հայաստանում ապրենք”,-ասում է նա: Սոնայի պատմելով […]

Երևանը վերադառնում է հին տեսքին

Արդեն այսօրվանից Երևանը կրկին վերադառնալու է իր հին տեսքին՝ ՛՛հանելով՛՛ ամանորյա զարդարանքը:  Այս մասին Henaran.am-ին հայտնեցին քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչությունից: Հունվարի 13-ից , այսինքն՝ հին նոր տարուց հետո ապամոնտաժվելու է նաև Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը: Նշենք, որ գլխավոր տոնածառը 32մ  բարձրություն ուներ, 6000 ճյուղ, որոնք բերվել էին հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառի համար օգտագործվել էին […]

“Սեւ հունվար”. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել /վիդեո/

1990-ի հունվարի 13-20-ին Բաքվում տեղի է ունեցել հայկական բնակչության զանգվածային ջարդ: Միայն իր ազգային պատկանելիության համար տեղի 200 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնության, ջարդերի եւ աքսորի Բաքվից, գրում է “Երկրամասը”: Դաժան իրադարձություններից անցել է 23 տարի:Այս ողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկորեն աղավաղվել է ճշմարտությունը 1990-ի “սեւ հունվարի” մասին: Ինչպես նաեւ փորձ է արվում պատմությունից ջնջել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված