10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Սեւ հունվար”. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել /վիդեո/

1990-ի հունվարի 13-20-ին Բաքվում տեղի է ունեցել հայկական բնակչության զանգվածային ջարդ: Միայն իր ազգային պատկանելիության համար տեղի 200 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնության, ջարդերի եւ աքսորի Բաքվից, գրում է “Երկրամասը”:

Դաժան իրադարձություններից անցել է 23 տարի:Այս ողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկորեն աղավաղվել է ճշմարտությունը 1990-ի “սեւ հունվարի” մասին: Ինչպես նաեւ փորձ է արվում պատմությունից ջնջել ցեղասպանության քաղաքականության հետքերը: 

Այսօր Ադրբեջանում հայեր գրեթե չեն մնացել: Անհանդուրժողականությունը եւ հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքական մակարդակի է հասցված, որը շարունակում է անփոփոխ մնալ արդեն մեկ դար շարունակ: Ողջ աշխարհի դիմաց Ադրբեջանում ոչնչացվում են քրիստոնեական հուշարձանները եւ գերեզմաննները: 

Այդ ամենը ազդանշան է միջազգային հանրությանն այն մասին, որ տարածաշրջանում երբեք չի կարող արդարացի եւ կայուն խաղաղություն հաստատվել, մինչեւ որ 1988-92-ին Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունն իրականացնողները եւ կազմակերպիչները պատասխանատվության չենթարկվեն: Այդ մասին պետք է իմանան այն բոլորը, ովքեր այսօր աջակցում են Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հետ կապված նրա ամբիցիաներում` նրա ղեկավարության “ախորժակն արթնացնելով” եւ տարածաշրջանում նոր ցեղասպանությունների կազմակերպում խրախուսելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ