12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանը վերադառնում է հին տեսքին

Արդեն այսօրվանից Երևանը կրկին վերադառնալու է իր հին տեսքին՝ ՛՛հանելով՛՛ ամանորյա զարդարանքը:  Այս մասին Henaran.am-ին հայտնեցին քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչությունից: Հունվարի 13-ից , այսինքն՝ հին նոր տարուց հետո ապամոնտաժվելու է նաև Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը: Նշենք, որ գլխավոր տոնածառը 32մ  բարձրություն ուներ, 6000 ճյուղ, որոնք բերվել էին հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառի համար օգտագործվել էին մոտ հիսուն հազար լույսեր:

Հիշեցնենք, որ ամանորյա ծախսերի համար այս տարի մայրաքաղաքին բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետարանին ամանորյա ծախսերի համար գումար էին հատկացրել նաև գործընկերները: Զարդարված էր ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլև ծայրամասերը, իսկ փողոցները մոտ հարյուրից ավելի խաղալիքներով  ու դեկորատիվ մոմերով էին զարդարված:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ