08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2013

Անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր բրյուսելյան այցելության  շրջանակում բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծել է ՀՀ հանձնառությունը` իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում, որոնք էականորեն նպաստելու են ՀՀ-ում ներքին ժողովրդավարության խորացմանը:  Այս մասին այսօր ասուլիսում ԱԺ Բրյուսել կատարած այցելությանն ամփոփելով, նշեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, բրյուսելյան պատվիրակության անդամ,  ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: Կորյուն […]

Մենք էստի համեցեք կուսակցություն չենք. Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին

՛՛Ոչ միան ԲՀԿ-ն, այլև տարբեր կուսակցություններ իրենց կամոք փորձում են համագործակցության դաշտ ստեղծել ՀՀԿ-ի հետ և ես դա բնական եմ համարում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սակայն նրա խոսքով՝ դա չի կարելի ձևակերպել՝ որպես ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցություն, այլ նույն տարածքում ապրող բնակիչների համագործակցություն:  ՛՛Ես ասում եմ, որ տեղերում տարբեր կուսակցության […]

Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում Ծառուկյանի հայտարարությանը չի անդրադարձել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակության  բրյուսելյան այցելության ընթացքում անդրադարձ չի եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ տարեվերջին կայացած բրյուսելյան այցելության ընթացքում արված հայտնի հայտարարություններին: Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին: Արտակ Զաքարյանը նշեց, որ այցը […]

Հայաստան-ԵՄ բարեկամական խումբը երրորդն է իր կենսունակությամբ. Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը բրյուսելյան այցելության ամենաառանցքային իրադարձությունը Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի հիմնադրման արարողությունն էր, որին միացան ԵԽ թվով 31 պատգամավորներ տարբեր երկրներից եւ ԵԽ-ում ներկայացված տարբեր քաղաքական ուժերից: Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ […]

Զինծառայողը 8 տարեկան աղջկան ստիպել է ձեռք տալ իր սեռական օրգանին

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Փաստինֆո-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալ եւ իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել […]

Հայրիկյանն էլ վատ քաղաքական գործիչ չէ. ՀՀԿ ներկայացուցիչ

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական դեմքերը որոշեցին նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունները չառաջադրել, քանի որ հաշվի առան այն քաղաքական իրավիճակը, որ կար խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո: ՛՛Նրանք գիտեին՝ հնարավորություն չունեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Ալեքսանյանը: Սակայն նա համոզված չէ, որ սեփական թեկնածու չունեցողները բոյկոտելու են ընտրությունները: Ալեքսանյանը նաև նշեց, որ պետք չի կարծել, […]

Ինչ եղավ առյուծ պահող հսկային եւ ինտելեկտուալին /վիդեո/

՛՛Նախորդ համապետական ընտրություններին միասին քառասուներեք տոկոս քվեներ հավաքած ուժերը դիմել են բոյկոտի, սա բոյկոտ է, սա պասիվ բոյկոտ է, մանավանդ եթե չի մասնակցում երկրորդ ուժը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ վերլուծելով ներքաղաքական գունապնակը, ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանը: Ըստ նրա՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հռետորական արվեստ ունի և ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, […]

Նյու Յորք նահանգն ընդունել է ամենախիստ օրենքը զենքի վաճառքի վերաբերյալ

Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդի Կուոմոն ստորագրել է հրազենային զենքի վաճառքի սահմանափակման մասին նոր օրենքը: Այն արգելում է զենքի վաճառքն այն մարդկանց, ովքեր հոգեկան խանգարում ունեն եւ պարտավորեցնում է բոլոր զենք վաճառողներին վաճառքների մասին հայտնել իշխանություններին, հաղորդում է “РИА-Новости”-ն: Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 147 կոնգրեսականներ, դեմ է քվեարկել 61-ը: Այսօր` հունվարի 16-ին, ԱՄՆ […]

200 մլն դրամ գազիֆիկացման համար

Կառավարության որոշմամբ Երևանի Աջափնյակի վարչական շրջանի ՛՛Նորաշեն՛՛ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ։ Եվս 100 մլն դրամ հատկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ մեկ մլրդ դրամ` Հայռուսգազարդը։ Գազիֆիկացումից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։ Այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլևս չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված