08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2013

86-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով: Երեկ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: […]

Ինչ է նշանակում ՛՛երկու ղարաբաղցի՛՛ …

ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի ՛՛թոփ՛՛ միտքը՝ ՛՛երկու ղարաբաղցիների՛՛ մասով շարունակվում է քննարկվել տարբեր մակարդակներում՝ փորձագիտականից մինչեւ տաքսու վարորդ: Ներկայացնում ենք եւս մեկ տեսակետ՝ շարքային կարծիք Ֆեյսբուքից. ՛՛Ժամանակ առ ժամանակ մենք կանգնում ենք ընտրության առջև` ունենալ հզոր, անկախ, ապահով, բարեկեցիկ Հայաստան, թե երկպառակտված, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբերով, հազիվ գոյատևող հայրենիք: Տարակուսանք են առաջացնում ՀՀ […]

Եթե Աբաջյանին այդքան արժեւորում էին

՛՛Մի քանի ալիքով նայեցի Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին տեսանյութեր։ Տպավորություն էր՝ եթե նյութի մեջ անուն ազգանուն փոխես,ցանկացած արվեստի մարդու մահվան դեպքում էտ տեքստերը կարելի է կարդալ։ Իսկ եթե Աբաջյանին այդքան արժևորում էին,թող գոնե մեկ անգամ նյութ անեին՝ թե ինչքան թոշակ է ստանում և ինչպես է գոյատևում իրենց կուռքը։ Կենդանության օրոք՛՛,-այսպես է կարծում լրագրող Պետրոս Ղազարյանը։

՛՛Շանթն՛՛ ու Հ1-ը՝ ամենաչեզոքներ

 ՛՛Ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի ու հնարավոր թեկնածուների նկատմամբ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ի ժամանակահատվածում դրսևորել է ՛՛Արմնյուզ՛՛ Հ/Ը-ը, որին հաջորդում են Հայաստանի հանրային ռադիոն, ՛՛Արմռադիոն՛՛, ՛՛Երկիր մեդիան՛՛ ու ՛՛Կենտրոնը՛՛, ամենաքիչը՝ ՛՛Շանթը՛՛ և ՛՛Արմենիան՛՛՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նախագահական ընտրությունների մշտադիտարկման արդյունքներն ամփոփելով՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Քաղաքական ուժերի գործունեությանը քիչ ուշադրություն են դարձրել նաև Հ1-ն […]

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, …

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրեց Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները: Ուսումնասիրվել է հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:  Կատարված հեռազոտության առաջին փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել: ԶԼՄ-ների […]

Կալանավորը կարել է բերանը. պահանջում է Շամշյանին

Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Կամո Պապյանը` ի նշան բողոքի` հայտարարել է հացադուլ և կարել է բերանը: Կալանավորը դիմում է գրել և նշել է, որ պահանջում է հանդիպել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ինչպես նաև Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:

ՀՀ դեսպանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շեշտել է

Հունվարի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է ՛՛Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում՛՛ խորագրով քննարկում, որի մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ: ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում է հակաահաբեկչության եւ անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների […]

Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար է ինտերնետային հասանելիությամբ. Gallup

“Gallup” կազմակերպության հարցման համաձայն 2011-ին ինտերնետը հասանելի է եղել բնակչության միայն 32 տոկոսին: Կազմակերպությունը 2010-ից հարցումներ է անցկացրել աշխարհի 148 երկրներում, որի արդյունքում պարզվել է, որ ինտերնետի հասանելիության մակարդակն աշխարհում աճել է 3 տոկոսով: 2011-ին հարցվածների 33 տոկոսն ասել է, որ ապահովված է ինտերնետով: Չնայած Հայաստանը ցանկի վերին մասերում չէ, սակայն Հարավային Կովկասում այն առաջատարն է […]

ՀԱԿ ակտիվիստը խնդրում է օգնել

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին` խնդրելով օգնել իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության երկրորդ փորձն է արել:  ՛՛Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը նրան գտանք լոգարանում կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված