26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ ակտիվիստը խնդրում է օգնել

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին` խնդրելով օգնել իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության երկրորդ փորձն է արել: 

՛՛Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը նրան գտանք լոգարանում կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, և սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել:
Բանն այն է, որ նա չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ և պնդելով, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում՝ փորձում է վերջ տալ կյանքին:

Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել և Երևանից տեղափոխել Շուշիի բանտ։ Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի և նվաստացումների… 4 ամսից ավել պահվել է պատժախցում։ Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2×1.20մ տարածքով՝ առանց սանհանգուցի։ Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել :

Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երևանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրև թե Երևանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երևան տեղափոխվի։ Ի վերջո, տեղափոխվելով Երևան և արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից։

Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ և կարել բերանը։ Խոստացան գործը վերանայել և այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց։ Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի։ Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը և Երևանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց։ Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլևս ոչ մի բանի չի հավատում։

Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է։ Շփոթված էր… ոչ մի բան չեր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց մեզ հետ բառ անգամ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում՝ կախված… Մի կերպ կտրելով պարանը՝ իջացրեցինք, և երջանիկ պատահականությամբ նա դեռ ամբողջությամբ շնչահեղձ չէր եղել…

Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու…՛՛:

Տիգրան Առաքելյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ