17 Մայիսի, Saturday, 2025
KFC

86-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով:

Երեկ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Խ. Թորոսյանը, կյանքին վերջ տալու նպատակով, իր ավտոտնակի մեջ ներկառուցված սենյակում դեռևս չպարզված տեսակի թունաքիմիկատ է խմել:

Տան ավտոտնակում հայտնաբերվել է երկտող, որում գրված է. ՛՛հարազատներիցս ներողություն եմ խնդրում իմ այս քայլի համար, խնդրում եմ ոչ ոքի չմեղադրեք՛՛:

Մահացածը ամուսնացած էր, երեխաներ և թոռներ ուներ, իսկ կինը մահացել է 2012 թ. մայիսին:

Հաղորդում է shamshyan.com-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ