26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-ԵՄ բարեկամական խումբը երրորդն է իր կենսունակությամբ. Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը բրյուսելյան այցելության ամենաառանցքային իրադարձությունը Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի հիմնադրման արարողությունն էր, որին միացան ԵԽ թվով 31 պատգամավորներ տարբեր երկրներից եւ ԵԽ-ում ներկայացված տարբեր քաղաքական ուժերից:

Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը Բրյուսել էր մեկնել  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով:

‘’Սա ԵՄ խորհրդարանական կյանքում ոչ այնքան ընդունված պրակտիկա է եւ երկկողմ բարեկամական մի քանի խմբեի մի քանի նախադեպեր կան: Առավել գործուն բարիեկամական խմբեր ունեն Թուրքիան եւ իսրայելը եւ Հայաստան-ԵՄ բարեկամական խումբը երրորդն է իր կենսունակության ծավալով, որը ոչ ֆորմալ առումով հիմնադրված կազմակերպություն է, բայց շատ գործուն նշանակություն կարող է ունենալ Հայաստան-ԵՄ օրակարգային բոլոր խնդիրներում’’,-նշեց Արտակ Զաքարյանը:

Համեմատության կարգով Արտակ Զաքարյանը նշեց, որ Թուրքիա-ԵՄ բարեկամական խմբում ընդամենը 78 պատգամավոր է ներգրավված, իսկ Իսրայել-ԵՄ խումբը մի փոքր այլ կառուցվածք ունի, այնտեղ ներգրավված են ԵՄ անդամ երկրների ազգայիին խորհրդարանները, իսկ Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի համար բանախոսը կարեւորեց, հանգամանքը, որ խմբի հիմնադրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի Հայաստան այցելությունը:

Բրյուսելյան այցելության ընթացքում ՀՀ ԱԺ պխատվիրակությունը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ նոր հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հովիկ Աբրահամյանը նրան է ներկայացրել ՀՀ քաղաքական համակարգում առկա հիմնական խնդիրները, անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտությանը:

‘’Կարեւորվել է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՄ շրջանակներում պետք է կարողանա պայքարել Ադրբեջանի կողմից առաջ քաշված եւս մեկ կեղծ տեղեկատվության հետ` Ստեփանակերտի օդանավակայանի հետ: ԱԺ նախագահը հստակ ամրագրում էր այն հանգամանքը , որ այս խնդիրը ՀՀ եւ ԼՂՀ համար միայն հումանիտար նշանակություն ունի եւ առաջադեմ արժեքներով առաջնորդվող հասարակությունները պետք է կարողանան իրենց աջակցությունը բերել այս հարցում’’,-նշեց Արտակ Զաքարյանը` հավելելով, որ այն կարող է թուլացնել լարվածությունը երկրների միջեւ ոչ թե սրել այն, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը:

Արտակ Զաքարյանը միեւնույն ժամանակ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգին եւ ինտեգրացիոն գործընթացներին, նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը փոփոխությունների չի ենթարկվելու. ”Հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար գերակշռող դերակատարություն են ունեցել եւ ունենալու են: Դա մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է նաեւ տնտեսական նշանակության առումով”:

Ինչ վերաբերվում է ԵՄ եւ Եվրասիական միության ֆորմատների միջեւ հակադրության խնդրին, Արտակ Զաքարյանն ասաց.”Մենք Եվրամիության անդամ դառնալու հավականություն չունենք, մեզ համար հակադրությունների խնդիր չկա:Մենք որպես կարևոր առաջնահերթություն ենք դիտարկում եվրաինտեգրումը, հաշվի առնելով, որ դա մեզ համար կարևոր ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, այն նաեւ անվտանգության լրացուցիչ խթան է, իսկ եվրասիական ինտերգրման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ