Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում Ծառուկյանի հայտարարությանը չի անդրադարձել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցելության ընթացքում անդրադարձ չի եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ տարեվերջին կայացած բրյուսելյան այցելության ընթացքում արված հայտնի հայտարարություններին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին:
Արտակ Զաքարյանը նշեց, որ այցը պաշտոնական բնույթ է կրել եւ այնտեղ նեղ կուսակցական այցերի օրակարգը չի քննարկվել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում խիստ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել էր մեկնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով: