Մենք էստի համեցեք կուսակցություն չենք. Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին
՛՛Ոչ միան ԲՀԿ-ն, այլև տարբեր կուսակցություններ իրենց կամոք փորձում են համագործակցության դաշտ ստեղծել ՀՀԿ-ի հետ և ես դա բնական եմ համարում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սակայն նրա խոսքով՝ դա չի կարելի ձևակերպել՝ որպես ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցություն, այլ նույն տարածքում ապրող բնակիչների համագործակցություն: ՛՛Ես ասում եմ, որ տեղերում տարբեր կուսակցության ներկայացուցիչներ համագործակցում են՝ որպես անհատ քաղաքացիներ՛՛,-նկատեց պատգամավորը: Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ը միմյանց համագործակցելու առաջարկներ արել են, Սահակյանը բացասական պատասխան տվեց. ՛՛Առավել ևս մենք էստի համեցեք կուսակցություն չենք, մեզ եթե առաջարկ է եղել, որևէ կուսակցության կողմից, մենք քննարկել ենք, համաձայնել ենք կամ չենք հմաձայնել ու բոլորին հայտնել ենք, եթե լիներ որևէ առաջարկ, այդ մասին կիմանային բոլորը՛՛:
Մեկնաբանելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի արած հայտարարությունը, թե ԲՀԿ-ի առյուծասեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վախեցրել են՝ Սահակյանը կատակով ասաց. ՛՛Հմահակ Հովհաննիսյանն է վախեցրել նրան՛՛: