27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ եղավ առյուծ պահող հսկային եւ ինտելեկտուալին /վիդեո/

՛՛Նախորդ համապետական ընտրություններին միասին քառասուներեք տոկոս քվեներ հավաքած ուժերը դիմել են բոյկոտի, սա բոյկոտ է, սա պասիվ բոյկոտ է, մանավանդ եթե չի մասնակցում երկրորդ ուժը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ վերլուծելով ներքաղաքական գունապնակը, ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանը:

Ըստ նրա՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հռետորական արվեստ ունի և ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, շատ խղճուկ հարցազրույց տվեց մամուլին՝ իր առաջադրումը պատճառաբանելով տարիքով: Քաղաքագետը չի կարծում, որ տարիքը պատճառ կարող է լինել ընտրություններին չմասնակցելու համար, հատկապես այն դեպքում, երբ նա խորհրդարանական ընտրություններին, երբ արդեն լրացել էր 68 տարեկանը, մասնակցեց ընտրություններին: ՛՛Նա վախեցավ, մարտի մեկի դեպքերից հետո, իհարկե, վախեցավ, վախեցավ նաև երկրում տիրող վիճակից՛՛,-նկատեց քաղաքագետը:

Նույն վախի պատճառով չի առաջադրվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՛՛Լավ ինչ եղավ առյուծ պահող այդ հսկային, որ միշտ իր մուսկուլներով զարմացնում է բոլորիս՛՛,-ասաց Հովհաննիսյանը և ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Ծառուկյանը վախեցել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ