11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նյու Յորք նահանգն ընդունել է ամենախիստ օրենքը զենքի վաճառքի վերաբերյալ

Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդի Կուոմոն ստորագրել է հրազենային զենքի վաճառքի սահմանափակման մասին նոր օրենքը: Այն արգելում է զենքի վաճառքն այն մարդկանց, ովքեր հոգեկան խանգարում ունեն եւ պարտավորեցնում է բոլոր զենք վաճառողներին վաճառքների մասին հայտնել իշխանություններին, հաղորդում է “РИА-Новости”-ն:

Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 147 կոնգրեսականներ, դեմ է քվեարկել 61-ը: Այսօր` հունվարի 16-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կներկայացնի հրազենային զենքով կատարվող հանցագործությունների քանակը սահմանափակող ծրագիրը: Սակայն մասնագետները կասկածում են, որ Օբամային կհաջողվի խոշոր բարեփոխում անցկացնել զենքի վաճառքի ոլորտում: 

Զենքի վաճառքի սահմանափակման շուրջ լուրջ քննարկումները սրվեցին ԱՄՆ-ում 2012-ի դեկտեմբերին Նյութաուն քաղաքի դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո, երբ 26 մարդ զոհվեց, որոնցից 20-ը` երեխաներ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ