18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Մողեսին կոչել են ի պատիվ Օբամայի

Յեյլի համալսարանի գիտնականների կողմից  վերջերս բացահայտված նախապատմական մողեսն ստացել է “օբամադոն” անունը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, հաղորդում է “USNews”-ը: Հետազոտող Նիկոլաս Լոնգրիչը հայտնաբերել է մողեսի մի տեսակ, որն ապրել է ամերիկյան Մոնտանա նահանգի ներկայիս տարածքում: Լոնգրիչի կարծիքով` օբամադոնները, ինչպես եւ դինոզավրերի մյուս տեսակները, վերացել են Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքով` մոտ 65 մլն […]

Մերկասառույց ճանապարհներին

      ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:      

Աշխարհի առաջին շուն-վարորդները /վիդեո/

Մոնտի եւ  Պորտեր անունով շները, որոնք բնակվում են կենդանիների պաշտպանության նորզելանդական ծառայությունում, հաջողությամբ հանձնել են մեքենա վարելու քննությունը եւ դարձել աշխարհում առաջին շուն-վարորդները:  Կարեւոր առաջադրանքն առաջինը կատարել է Մոնտին, ով վստահորեն նստել է հատուկ իրեն հարմարեցված ավտոմեքենան եւ մի քանի մետր վարել այն` ուսուցիչների բուռն ծափերի ներքո: Նրա ընկեր Պորտերը եւս հաղթահարել է  առաջադրանքը, սակայն […]

Ո՞վ ում է գցել

Գործածար  Վլադիսլավ Մանգասարյանն ու նրա  փաստաբան Հակոբ Ճարոյանը լրագորղների հետ հանդիպմանն անդարադարձան  սփյուռքահայ գործարար  Էդմոն Խուդյանի կողմից իրենց առաջադրվող  մեղադրանքների մասին: Խուդյանը   մեղադրում է մի քանի գործարարների իրեն թալանելու համար եւ պարբերաբար լրատվամիջոցներով ուշադրության կենտրոնում պահում խնդիրը: Մանգասարյանի խոսքով, սփյուռքահայ գործարարի այն հայտարարությունները, թե իրեն “քցել են”`  սուտ է: “Նման սուտ տարածողները  նպատակներ են հետապնդում,  […]

ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ

2012թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ  ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:  Նոր ընթացակարգի շրջանակում արտոնագրի համար դիմում  ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները.Դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի վճարել հետևյալ տարբերակներից մեկով. (1) հեռախոսով՝ զանգելով [ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ], (2) առցանց՝ […]

13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկները պարգեւատրվեցին

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարգևատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկներին։ Մրցանակները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը։ Նախարարը կարևորեց ուսանողական սպորտի զարգացումը Հայաստանում։ ՙՈւսանողական սպորտի զարգացման առումով անելիքներ շատ կան. մենք որոշ բուհերում ունենք մարզադահլիճների, մարզագույքի խնդիր, բայց ակնհայտ է, […]

Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր […]

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում   սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը: Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն […]

Կարինե Ղազինյանի աճյունն այս շաբաթ կտեղափոխվի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի մի քանի օրից` այս շաբաթվա վերջին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս նշեց, որ այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:   Նշենք, որ 57-ամյա դեսպանը մահացավ դեկտեմբերիի 6-ին` ԱՄՆ-ում: Կարինե Ղազինյանը ծնվել է 1955 թվականի հունվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված