Yerkir.am-ի խմբագիրը չի բացառում, որ հաքերային հարձակումը պայմանավորված է կայքի հրապարակումներով

Դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում Yerkir.am կայքը անհասանելի է դարձել: Հաքերային հարձակման արդյունքում վնասվել է կայքի վերջին մեկ տարվա արխիվը: Yerkir.am-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը Henaran.am –ին փոխանցեց, որ նախնական վարկածով, հարձակումն իրականացվել է ադրբեջանական հաքերների կողմից: ՛՛Կայքի գլխավոր էջում թողել են ժողովրդին ուղղված կարճ հայհոյանք եւ anti-armenian.org հասցեն, որը դատարկ կայք է՛՛,-ասաց Սեւակ […]