26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Yerkir.am-ի խմբագիրը չի բացառում, որ հաքերային հարձակումը պայմանավորված է կայքի հրապարակումներով

Դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում  Yerkir.am կայքը  անհասանելի է դարձել: Հաքերային հարձակման արդյունքում վնասվել է կայքի վերջին մեկ տարվա արխիվը:

Yerkir.am-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը  Henaran.am –ին փոխանցեց, որ նախնական վարկածով, հարձակումն իրականացվել է ադրբեջանական հաքերների կողմից: ՛՛Կայքի գլխավոր էջում թողել են ժողովրդին ուղղված կարճ հայհոյանք եւ  anti-armenian.org հասցեն, որը դատարկ կայք է՛՛,-ասաց Սեւակ Հակոբյանը:

Մեր հարցին, հնարավո՞ր է, որ տեղի ունեցածը պայմանավորված լինի կայքում տեղադրված ինչ-ինչ քաղաքական նյութերով, Yerkir.am-ի խմբագիրը  պատասխանեց.՛՛Ամեն դեպքում ես ոչինչ  չեմ բացառում, այս պահին մենք կարծում ենք, որ ադրբեջանական հարձակում է, բայց վերջին օրերին անընդհատ վատ գրառումներ էինք ստանում: Ճշտել ենք, որ  ադրբեջանական հարձակում է, բայց դա վերջնական չէ ՛՛:

Սեւակ Հակոբյանն ասաց, որ հատկապես կայքի վերլուծական հրապարակումների տակ մեծ քննարկումներ են ծավալվել, բայց թե կոնկրետ որ նյութի  պատճառով է եւ արդյո՞ք հաքերային հարձակումը պայմանավորված է ինչ-որ հրապարակման հետ, այս պահին դժվար է ասել:

Կայքն արդեն հասանելի է, մասնագետներն աշխատում են եւ փորձում են հնարավորության սահամններում վերականգնել նաեւ կորսված արխիվը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ