17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Սննդամթերքի անվտանգության համար Հայաստանին դոնորներ են անհրաժեշտ

Այսօր իր աշխատանքներն է սկսել ”Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացումը” թեմայով դոնոր-համաժողովը: Համաժողովը նպատակ ունի սննդամթերքի անվտանգության ապահովման գործում դոնորներ ներգրավել: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի խոսքով` Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը: Բախչագուլյանը համամիտ է, որ ոլորտում առկա […]

Արտաքին միջավայրը` երեխաների ալերգիայի պատճառ

Երեխաների մոտ հիվանդությունների թիվն աճել ու հաճախակի է դարձել, քանի որ նրանց առողջության վրա ազդող սննդամթերքի ծավալն էլ մեծացել է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՛՛Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՛՛ հ/կ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը: Նրա խոսքով` այսօրվա սննդամթերքը կարող է ալերգիա առաջացնել երեխաների մոտ: ”Հիմա երեխաների մոտ տարբեր ալերգիկ դեպքերը բավականին բարձր են”,-նկատեց […]

ՀՀԿ-ի երիտ թեւը “Մենք առանց քեզ…”ծրագրով

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ “Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն” հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14.00, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան 2) կանցկացնեն “Մենք առանց քեզ…” խորագրով համերգային ծրագիրը։ Մշակութային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի եւ օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնորհաշատ ուսանողները։   Համերգային ծրագիրը բաղկացած է երաժշտական կատարումներից եւ պարային համարներից: Միջոցառման նպատակն […]

Լեգենդար թենիսիստը մեղադրվում է մանկապղծության մեջ

72-ամյա նախկին թենիսիստ Բոբ Հյուիթը հերքել է իրեն ուղղված մեղադրանքը, ըստ որի նա բռնաբարել է այն անչափահաս աղջիներին, որոնց մարզել է նախկինում: Չնայած Հյուիթի մեղքը դեռեւս չի հաստատվել, սակայն Փառքի միջազգային սրահը, որտեղ նա ներառված էր 1992-ից, ժամանակավորապես դուրս է արել մարզիկին, գրում է “Boston Globe”-ը:  Նյուպորտի Փառքի սրահն իր հետաքննությունն է անցկացրել, որի ընթացքում […]

Լրագրողը պատասխանատվության կկանչի գործարարին

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը չի բացառում ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին դատական կարգով պատասխանատվության կանչելու հնարավորությունը՝ իրեն վիրավորելու համար: Մասնավորապես, լրագրողը փորձել է Խաչիկ Խաչատրյանից ճշտել նախօրեին թերթում հրապարակված  տեղեկությունը, ըստ որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել գործարարին պատկանող ընկերությունում, […]

Խաղալիքների մեջ երեխաների համար վնասակար նյութեր են հայտնաբերվել

՛՛Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՛՛ հ/կ-ը հետազոտություն է անցկացրել՝ ուսումնասիրելով մանկական խաղալիքների պարունակությունը: Հետազոտության արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության Հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը: Վերջինիս խոսքով՝ խաղալիքներ են բերվել Ղրղզստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից: Խաղալիքները գնվել են և բրենդային խանութներից, և տոնավաճառներից, և այլ վաճառքի կետերից: Հայաստանում գնվել է 68 խաղալիք: […]

Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը: Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Տեղի կունենան Հայաստանի եւ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի […]

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը՝ Սիվիլիթասի գործով հարցաքննության մասին

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 52204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը  րավիրվել էր ԱԱԾ քննչական վարչություն: Գարեգին Չուգասզյանը  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում որոշ տեղեկություններ է ներկայացնում հարցաքննության վերաբերյալ: «Թեև հրավիրել էին «Սիվիլիտաս» հիմնադրամի գուծունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002թ. Արտաքին […]

Հրդեհ սուպերմարկետում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքոի մարզի Գավառի Մինասյան փողոցում տեղակայված ”Դովլաթ” սուպերմարկետում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) եւ ցուցափեղկեր:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի