10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սննդամթերքի անվտանգության համար Հայաստանին դոնորներ են անհրաժեշտ

Այսօր իր աշխատանքներն է սկսել ”Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացումը” թեմայով դոնոր-համաժողովը: Համաժողովը նպատակ ունի սննդամթերքի անվտանգության ապահովման գործում դոնորներ ներգրավել:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի խոսքով` Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը: Բախչագուլյանը համամիտ է, որ ոլորտում առկա են իրենց շուտափույթ լուծումը պահանջող մի շարք հիմնահարցեր: Առաջին խնդիրը, որ նշեց նա, այն է, որ ՀՀ-ում կան լաբորատորիաներ, որոնք աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան, բայց այդ լաբորատորիաները առանձին-առանձին փորձաքննություն չեն իրականացնում։

”Լաբորատորիաներում փորձաքննությունը պետք է նոր մեթոդներով անցկացվի, որոնք կիրառվում են ԵՄ-ում”,-ասաց Բախչագուլյանը:

 

Վերջին նշեց նաև, որ օրենսդրական դաշտում ևս անելիքներ կան, մասնավորապես հարկավոր են ինստիտուցիոնալ բարեփոխումներ ԵՄ հետ Twinning ծրագրի միջոցով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ