04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լեգենդար թենիսիստը մեղադրվում է մանկապղծության մեջ

72-ամյա նախկին թենիսիստ Բոբ Հյուիթը հերքել է իրեն ուղղված մեղադրանքը, ըստ որի նա բռնաբարել է այն անչափահաս աղջիներին, որոնց մարզել է նախկինում: Չնայած Հյուիթի մեղքը դեռեւս չի հաստատվել, սակայն Փառքի միջազգային սրահը, որտեղ նա ներառված էր 1992-ից, ժամանակավորապես դուրս է արել մարզիկին, գրում է “Boston Globe”-ը: 

Նյուպորտի Փառքի սրահն իր հետաքննությունն է անցկացրել, որի ընթացքում 6 կին հրապարակայնորեն հայտարարել են, որ Հյուիթի զոհն են դարձել, սակայն այդ տվյալները վերջնական չեն, քանի որ բոլորի հետ կապվել չի հաջողվել: 

Հյուիթին մեղադրող աղջիկներից մեկը` Սյուլեն Շիհանը, պնդում է, որ Հյուիթն իրեն բռնաբարել է 9-12 տարեկան ընկած հատվածում Հարավային Աֆրիկայում: Սակայն թենիսիստը հերքում է մեղադրանքները:

Հյուիթն իր կարիերայի ընթացքում 9 տիտղոսի է արժանացել: 1974-ին նա Դեւիսի գավաթի հաթող է դարձել ՀԱՀ- հավաքականի կազմում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ