20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խաղալիքների մեջ երեխաների համար վնասակար նյութեր են հայտնաբերվել

՛՛Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՛՛ հ/կ-ը հետազոտություն է անցկացրել՝ ուսումնասիրելով մանկական խաղալիքների պարունակությունը: Հետազոտության արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության Հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ խաղալիքներ են բերվել Ղրղզստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից: Խաղալիքները գնվել են և բրենդային խանութներից, և տոնավաճառներից, և այլ վաճառքի կետերից: Հայաստանում գնվել է 68 խաղալիք:

՛՛Թույներից ազատ խաղալիքներ՛՛ ծրագրի շրջանակներում նմուշառված 68 խաղալիքի մոտ 20%-ը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Խաղալիքներում պարունակովող մետաղներից են կապարը, սնդիկը, սուրման: ՛՛Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը՛՛,-նշեց Սիմոնյանը և նկատեց. ՛՛Ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են դնել բերանը, այն տատանվում է 32 մգ/կգ-12.140 մգ/կգ, այսինքն՝ մոտ 350 անգամ գերազանցում է թույլատրելի խտությունը՛՛: Սիմոնյանը ընդգծեց, որ տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում: Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում ձեռք բերված խաղալիքների հետազոտությամբ պարզվել է, որ վտանգավոր խաղալիքները համապատասխանաբար կազմում են՝ 22%, 23%, 27%, 20%:

՛՛Արդյունքները շատ մտահոգիչ են, հիմնական խաղալիքների որոշ քանակը վտանգավոր է: Պատճառը կարող է  լինել անփութությունը, կարող է, տեղեկացված չեն, կամ էլ ուղղակի էժան են այդ նյութերը, որոնցից պատրաստված է խաղալիքը՛՛,-պարզաբանեց Սիմոնյանը: Նշենք, որ այս հայտնաբերված նյութերը կարող են ազդել երեխաների նյարդային համակարգի,արյան շրջանառության, երիկամների վրա:

Նման խնդիրներից խուսափելու համար Սիմոնյանը խորհուրդ է տալիս խաղալիքները հիմնականում գնել բրենդային խանութներից, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս խանութներում վտանգավոր խաղալիքներ չեն վաճառվում: Բացի այդ հարկ է նաև ուշադրություն դարձնել պիտակներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ