13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Քաղաքական

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի միջեւ: Օսկանյանին դուր չի եկել առաջնորդի փոփոխական պահվածքը:  Չներելով Ծառուկյանին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը բարկացած դուրս է եկել “կանյաչնիի” նրա առանձնասենյակից:

Առաջնորդի անակնկալ շրջադարձը ցայտնոտի մեջ է գցել  ԲՀԿ քաղաքական “սազանդարներին”: Մինչ այժմ ոչ այնքան Ծառուկյանի, այլ սեփական հեռուն գնացող ամբիցիաների համար “դոշ տված”, առիթավորված ու լեզվակռիվներ մղած բհկականներն այսուհետ անպիտան են որեւէ բանի համար` ստիպված են տեղավորվել լուսանցքում:

Ըստ որոշ տեղեկությունների` Օսկանյանը հայտարարել է, թե օրերս լքելու է ԲՀԿ-ն: Ճշտելու համար զանգահարեցինք Վարդան Օսկանյանի օգնականին` Բելլա Կարապետյանին:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպման մասին ինքը տեղյակ չէ և ոչինչ չի կարող ասել: ”Ինչ վերաբերում է ԲՀԿ-ը լքելուն, ապա այդ մասին խոսք չկա”,-ասաց Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ